Սկեսուրս ինձ սովորեցրել է ինչպես պատրաստել բուրավետ խնձորով պիրոգ:
Այս տորթն ունի շատ բուրավետ, սաթի գույնի, խնձորի միջուկ, ինչը պիրոգը դարձնում է խոնավ և նուրբ: Միջուկը կարելի է պատրաստել նաև կաթնաշոռով։

Խնձորով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 300 գր
_Փխրեցուցիչ 10 գր
_Շաքարավազ 50 գր
_Կարագ 180 գր
_Կաթնաշոռ 500 գր
_Շաքարավազ 100 գր
_Վանիլին ըստ ճաշակի
_Ձու 1 հատ
_Խնձոր 3 հատ
_Դարչին ըստ ցանկության և ճաշակի

Խնձորով պիրոգ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի, փխրեցուցչի և սառեցրած կարագի խորանարդիկների հետ։ Զանգվածը մանրացնելով՝ փշրանքների վերածել։
_Կաթնաշոռը խառնել ձվի, շաքարավազի և վանիլինի հետ, ամեն ինչ հարել բլենդերով։
_Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով, խառնել շաքարավազի և դարչինի հետ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորի շերտը, դնել կաթնաշոռի շերտ, ապա խնձորի շերտ, փշրանքների շերտ, կաթնաշոռ, խնձոր և հետո հերթականությամբ։ Վերջին շերտը փշրանքներնն են։
_Թխել 170 աստիճանում մոտ 1 ժամ, որպեսզի պիրոգը լավ կարմրի։
_Ձևամանի մեջ թողնել սառչի, որից հետո հանել և մատուցել սեղանին։

Կարկանդակը շատ նուրբ է ստացվում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով







