Ուզում ենք ձեզ հետ կիսվել խնձորով և լավաշով կարկանդակ պատրաստելու 2 բաղադրատոմսով: Ամեն ինչ շատ պարզ է և արագ, այս կարկանդակները կդառնան ձեր փրկիչը, երբ անհրաժեշտ է արագ ինչ-որ բան պատրաստել թեյի համար:

Խնձորով և լավաշով կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ կաթնաշոռ 700 գ
_ չամիչ 70 գ
_ վանիլին
_ շաքարավազ 40 գ
_ լավաշ 2 հատ
_ ձու 2 հատ
_ խնձոր 2 հատ
_ թթվասեր 200 գ

Խնձորով և լավաշով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Կաթնաշոռը խառնել ձվի հետ և բլենդերով հարել զանգվածը մինչև հարթվի:
_ Լցնել շաքարավազն ու վանիլինը, ձուն, խառնել։
_ Քերել խնձորները խոշոր քերիչով և չամիչի հետ միասին ավելացնել կաթնաշոռին, խառնել։
_ Լավաշի վրա հավասար շերտով քսել կաթնաշոռի միջուկը և ռուլետը փաթաթել։
_ Ռուլետը դնել բազմաեփ կաթսայի(мультиварка) ամանի մեջ։
_ Ձվերը խառնել թթվասերի հետ և լցնել ամանի մեջ դրված ռուլետի վրա։
_ Դնել թխելու ռեժիմը և ժամանակը սահմանել 50 րոպե:
Երկրորդ բաղադրատոմս
Խնձորով և լավաշով կարկանդակ. Հարկավոր է.
_ լավաշ 1 թերթ
_ կարագ 20 գ
_ ձու 1 հատ
_ շաքարավազ 50 գ
_ կիտրոնի կեղև 1 թեյի գդալ
_ կաթնաշոռ 350 գ
_ դարչին
_ շաքարավազ 100 գ
_ կարագ 50 գ
_ խնձոր 4 հատ

Խնձորով և լավաշով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Մաքրել խնձորները և կտրատել խորանարդներով։
_ Թավայի մեջ հալեցնել կարագը և ավելացնել շաքարավազը, խնձորը, տապակել մինչև փափկի՝ 10 րոպե։
_ Լցնել դարչինը, խառնել և զանգվածը դնել թխման ձևամանի մեջ։
_ Բլենդերի մեջ կաթնաշոռը հարել շաքարավազի, կեղևի քերուկի և ձվի հետ։
_ Լավաշի վրա քսել միջուկը և ռուլետ ոլորել, կտրատել և կտրվածքի կողմը վերև՝ դասավորել կաղապարի մեջ։
_ Կտորները յուղել հալած կարագով։
_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 25 րոպե։
_ Ձևամանը ծածկել ամանով և տորթը շրջելով հանել ձևամանից։
Խնձորով և լավաշով կարկանդակը պատրաստ է:
Բարի ախորժակ:







