Խնձորով և կիվիով մուրաբա. Հաճելի կլինի հատկապես երբ իմունային համակարգը թուլանում է և օրգանիզմը վիտամինների կարիք ունի

Խնձորով և կիվիով մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով և կիվիով մուրաբա կարող եք պատրաստել ու վստահ լինել, որ համեղ և բուրավետ պահածոն դրականորեն կազդի ձեր առողջության վրա։ Կարևոր է նշել, որ եթե քաղցր խնձոր եք վերցրել, ապա մեկ կիլոգրամ շաքարավազը բավական կլինի, իսկ եթե թթու մրգեր եք ընդունում, ապա արժե շաքարի քանակը կես կիլոգրամով ավելացնել։

Խնձորը, կիվին ու կիտրոնը պարունակում են հսկայական քանակությամբ վիտամիններ։ Մասնավորապես, վիտամին C-ն, որի շնորհիվ այս մրգերը հիանալի գործիք են իմունիտետը ամրապնդելու և մրսածությունը կանխելու համար։

Խնձորով և կիվիով մուրաբա

Խնձորով և կիվիով մուրաբա. Բաղադրիչներ

_Խնձոր 2 կգ

_Կիվի 1 կգ

_Շաքարավազ 1 կգ

_Կիտրոն 1 հատ

_Ջուր 1 բաժակ

Խնձորով և կիվիով մուրաբա
Խնձորով և կիվիով մուրաբա. Պատրաստման եղանակը

_Լվանալ խնձորները, մաքրել կեղևը և կտրել փոքր կտորներով:

_Կիվին նույնպես մաքրել, կտրատել, միրգը լցնել խորը կաթսայի մեջ, քամել կիտրոնի հյութը։ Սա կպահի խնձորը մգանալուց:

_Ավելացնել շաքարավազ, ջուր և թողնել պտուղը մեկ ժամ, որպեսզի հյութը դուրս տա:

_Կես ժամ հետո կաթսան դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և կես ժամ եփել։

_Դրանից հետո թողնել մուրաբան սառչի, նորից եռացնել ու կրակն անջատել։

_Այնուհետև մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ։

Խնձորով և կիվիով մուրաբա

Նման մուրաբան պարզապես անփոխարինելի է եղանակի փոփոխման ժամանակահատվածում, երբ իմունային համակարգը թուլանում է, և օրգանիզմը վիտամինների կարիք ունի։ Պատրաստեք մի քանի բանկա կիվիի և խնձորի մուրաբա, որպեսզի չվախենաք հիվանդություններից։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք