Խնձորով և կրեմով պիրոգը միշտ եղել և մնում է ամենահայտնի, համեղ ու բուրավետներից մեկը։
Այն շատ փափուկ է, կարող է ունենալ շատ տարբեր լցոններ, քիչ խմոր, իսկ կրեմը շատ նուրբ հյուսվածք է ստեղծում։ Թխվածքը պատրաստվում է հեշտ և պարզ սովորական մթերքներից։

Խնձորով և կրեմով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 150 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Կաթ 200 մլ
_Հալված կարագ 50 գր
_Ալյուր՝ մոտ 350 գր
Կրեմի համար
_Կաթ 500 մլ
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 2-3 ճաշի գդալ
_Օսլա 2 ճաշի գդալ
_Խնձոր 2 հատ


Խնձորով և կրեմով պիրոգ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ՝ ըստ ճաշակի։
_Զանգվածը հարել հարիչով մինչև կայուն և թանձր զանգված ստացվի։
_Ավելացնել կաթն ու հալած կարագը, հարել։
_Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով և զանգվածը հարել մինչև թանձրանա։
_Ձուն օսլայի, շաքարավազի, կաթի հետ խառնել ու դնել թույլ կրակի վրա եփելու։
_Եփել մինչև թանձրանալը, վերցնել կրակից և սառեցնել։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և վրան լցնել կտրատած խնձորները:
_Վրան քսել և հարթեցնել կրեմը։
_Թխել մոտ 30 — 40 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
_Սառելուց հետո հանել կաղապարից, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի և դարչին։
_Կրեմը ավելի հեշտ և հավասարաչափ քսելու համար լցնել այն տոպրակի մեջ և կտրել անկյունը, կրեմը սեղմել տորթի մակերեսին։
Շատ համեղ է ստացվում, եթե կրեմը խառնեք փշրանքների նման տրորված ընկույզների հետ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժելե ցիտրուսներով և կոմպոտով







