Խոզի ճարպ՝ աջիկայով և կանաչիներով. Համեղ նախուտեստ

Խոզի ճարպ ԱՂՑԱՆՆԵՐ

Խոզի ճարպ՝ աջիկայով և կանաչիներով. Համեղ նախուտեստ

Մի ժամանակ հաճախ հարմոնի պես կտրատած կարտոֆիլ էի թխում մեծ ընկերախմբի համար: Լցոնում էի այն երշիկով, ճարպով կամ խոզապուխտով և վերևից շաղ տալիս պանրով: Նման եղանկակով ես պատրաստեցի նաև խոզաճարպը: Ճիշտ է, հարմոնի նման կտրատված ճարպն ավելի շուտ անփոխարինելի խորտիկ է, քան հագեցնող հիմնական ուտեստ:

Խոզաճարպը պատրաստելու համար, ձեզ հարկավոր է մի բանկա աջիկա, կանաչիների մի փունջ և սխտորի գլուխ: Եվ, իհարկե, անհրաժեշտ է հանգստյան օրերին շուտ արթնանալ՝ շուկայից թարմ ճարպի շերտ գնելու համար: Բայց այս բոլոր զոհաբերություններին արժե գնալ, դրանում կհամոզվեք, երբ զգաք խորտիկի անհավանական համը:

Խոզի ճարպ

Խոզի ճարպ՝ աջիկայով և կանաչիներով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Խոզի ճարպ 0,5 կգ
  • Աջիկա 5 ճաշի գդալ
  • Աղ 3-4 ճաշի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 1 հատ
  • Մաղադանոս 1 փունջ

Խոզի ճարպ

Խոզի ճարպ

Խոզի ճարպ՝ աջիկայով և կանաչիներով. Պատրաստման եղանակը

  1. Թարմ ճարպի կտորը մսի շերտերով ողողեք սառը ջրով: Հեռացնել կաշին, կտրել կտորը գրեթե ամբողջությամբ երկու կողմերից:
  2. Հնարավորինս լայն բացեք կտրվածքները՝ լցոնը տեղավորելու համար: Կստացվի այնպես, ինչպես նկարում է:
  3. Հիմա սկսենք լցոնումներ անել: Կանաչին ու սխտորը մանր կտրատել: Աղ անել և խառնել բաղադրիչները այնպես, որ նրանք հյութը դուրս տան: Կես թեյի գդալը բավարար է:
  4. Հարմոնը ամուր լցնել այս խառնուրդով մի կողմից:
  5. Շրջել խոզի ճարպը մյուս կողմի վրա և լցոնել այն աջիկայով մյուս կողմից: Աջիկան պետք է լցնել կիսով չափ, որպեսզի այն դուրս չհոսի անցքերից:
  6. Այժմ խոզի ճարպը լավ թաթախել բոլոր կողմերից պղպեղով և աղով: Մի խնայեք աղը, քանի որ խոզի ճարպը դժվար է չափազանց աղի դարձնել:
  7. Խարպի շերտը փաթեթավորել սննդային թաղանթով և դնել սառնարանը:
  8. Ի դեպ, ճարպի վրա կարող եք սոխի օղակներ լցնել, եթե սիրում եք դրա հոտը: Այս բաղադրիչը պարտադիր չէ:
  9. Խորտիկն առնվազն 3 օր մարինացնել սառնարանում, ապա դնել սառցախցիկում՝ լավ սառեցնելու համար: Դրա շնորհիվ նախուտեստը ավելի լավ կկտրվի և կպահպանի իր ձևը: Մատուցել առանձին ափսեի մեջ, ծովաբողկի կամ մանանեխի հետ:

Խոզի ճարպ

Սա գերազանց նախուտեստ է ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանների համար: Խորհուրդ ենք տալիս բաղադրատոմսը գրել մի քանի թերթի վրա, քանի որ հյուրերն անպայման կխնդրեն ձեզանից:

Խոզի ճարպը՝ աջիկայով և կանաչիներով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի ապուխտ

Խնդրում ենք Գնահատեք