Շատ նուրբ, փափուկ, Խորանարդիկներով տորթ եթերային նրբությամբ։
Նման զարմանալի աղանդեր կարող եք պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար։

Խորանարդիկներով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 100 գր
_Ալյուր 150 գր
_Փխրեցուցիչ 10 գր
_Թթվասեր 120 գր
_Խտացրած կաթ 60 գր
Թթվասերային կրեմ և ջնարակ պատրաստելու համար
_Կարագ 100 գր կամ սերուցքային պանիր 200 գր
_Սերուցքային պանիր 100 գր
_Շաքարի փոշի 90 գր
_Վանիլին ըստ ճաշակի
_Թթվասեր 280 գր
_Սև շոկոլադ 150 գր
_Բուսական յուղ 30 գր


Խորանարդիկներով տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել և մաս-մաս ավելացնել շաքարավազը, հարել մոտ 10 րոպե մինչև փարթամանա:
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_Թթվասերը խառնել խտացրած կաթի հետ։
_Ալյուրը լցնել ձվի զանգվածի մեջ և խառնել։
_Երկու զանգվածներն էլ միացնել և խառնել, մինչև ամբողջովին միատարր դառնա։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե (ըստ ջեռոցի), թողնել սառչի:
_Կրեմի համար փափկած կարագը հարել փափուկ պանրի հետ մինչև փարթամանա, կամ պարզապես միայն պանիրը հարել:
_Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ և հարել մինչև փարթամ դառնալը։
_Երկու զանգվածները խառնել և հարել, մինչև հարթվի, լցնել վանիլի էսենցիան՝ ըստ ճաշակի։
_Թխված բիսկվիթն ավելի նուրբ դարձնելու համար այն փաթաթեք թաղանթով և մի քանի ժամով դրեք սառնարանը։
_Բիսկվիթը կտրել 3 շերտի, երկուսը մանր խորանարդիկներով կտրատել։
_Թաղանթով ծածկված տարայի մեջ մանրացված խորանարդիկները խառնել առատ կրեմի հետ:
_Շերտին մի փոքր կրեմ քսել և դրանով ծածկել խորանարդիկներով ու կրեմով զանգվածը(կափարիչի նման):
_Ամանը ծածկել թաղանթով և դնել սառնարանը 4-6 ժամ։

_Ջնարակի համար շոկոլադը խառնել բուսական յուղի հետ և հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։
_Հեռացնել թաղանթը տորթից, շրջել ափսեի վրա և հեռացնել տարան:
_Պատրաստի տորթը ծածկել ջնարակով և դնել սառնարանը 2 ժամ։


Այսպիսի նուրբ թթվասերով տորթը ձեզ անպայման դուր կգա։ Եթե տորթի ձևը ձեզ դուր չի գալիս, ապա այն դարձրեք դասական. մի շերտը կտրատեք խորանարդներով, խառնեք կրեմի հետ և դրեք մեկ շերտի վրա, իսկ երրորդով ծածկեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Մրջնաբույն 2 համեղ տարբերակ







