Խուրմայի ժելե. Թեթև անուշաբույր աղանդերը շատ հաճելի է ու չի պարունակում քիմիական հավելումներ

Խուրմայի ժելե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խուրման պարունակում է շատ կալիում, մագնեզիում, նատրիում և երկաթ, իսկ սննդային մանրաթելերը 2 անգամ ավելի շատ են, քան խնձորինը, խուրմայի ժելեն շատ նուրբ է ստացվում։

Բացի այդ, խուրման բետա-կարոտինի և հակաօքսիդանտների պահեստ է, որոնք կանխում են ծերացումը։

Խուրմայի ժելե

Խուրմայի ժելե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խուրմա 2 հատ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Ժելատին 20 գր

_Եռման ջուր 100 մլ

Խուրմայի ժելե

Խուրմայի ժելե. Պատրաստման եղանակը

_Ժելատինը թրջել տաք ջրի մեջ, խառնել, մինչև ամբողջովին լուծվի։

_Խուրման մաքրել, սերմերը հանել։

_Փոքր բաժակները ներսից ծածկել սննդային թաղանթով, որպեսզի եզրերը մի փոքր դուրս կախված լինեն։

_Կաթսայի մեջ խառնել խուրմայի միջուկը ժելատինի և մեղրի հետ, դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ 1 րոպե տաքացնել։

_Խառնուրդը լցնել պատրաստված բաժակների մեջ, թաղանթի եզրերը բարձրացնել ու ոլորել, որպեսզի գնդիկներ ստացվեն։ Դնել սառնարանում 2 ժամ։

_Մատուցելուց առաջ դոնդողը հանել բաժակներից, հեռացնել սննդային թաղանթը։

Խուրմայի ժելե

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժելե Ցիտրուսներով և կոմպոտով

Խնդրում ենք Գնահատեք