Խուրմայով մածուկ. Հաճելի շոկոլադահամ քաղցրավենիքը շատ առողջարար է և հարմար է որպես աղանդեր

Խուրմայով մածուկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք առողջ ու համեղ Խուրմայով մածուկ նուտելայի փոխարեն:

Նուտելա մածուկը պաշտում են երեխաները ամբողջ աշխարհում: Մեծահասակները նույնպես սիրում են այս շոկոլադե հյուրասիրությունը: Բայց խնդիրն այն է, որ այս դեպքում բանկայի մոտ կեսը զբաղեցնում է շաքարավազը, արմավենու յուղը, ինչպես նաև տարբեր տեսակի սննդային քիմիական նյութերը: Մի խոսքով, դրանից վնասն անչափելի է։

Բայց կա այլընտրանք: Համեղ շոկոլադե քսուկ առանց շաքարի կարող եք պատրաստել՝ այն փոխարինելով խուրմայով։ Նման աղանդերը պահվում է մոտ մեկ շաբաթ (եթե այդքան մնա):

Այս մածուկը կարելի է վստահորեն ավելացնել կարկանդակներին, բլիթներին և այլ թխվածքներին, պատրաստել բիսկվիթի շերտ կամ ուղղակի քսել հացի կտորի վրա:

Խուրմայով մածուկ
Խուրմայով մածուկ. Բաղադրիչներ

_Բանան 300 գ

_Կակաոյի փոշի 3-5 ճ

_Կիտրոնի հյութ 1-2 ճ.գ. լ.

_Խուրմա 350 գ

Խուրմայով մածուկ

Բանանով և շոկոլադով տորթ
Խուրմայով մածուկ. Պատրաստման եղանակը

_Խուրման 15-20 րոպե թրմեք եռման ջրի մեջ, հետո հանել կորիզները:

_Բանանը կտրատել և խուրմայի հետ միասին դնել բլենդերի կամ սննդի կոմբայնի մեջ:

_Լցնել կիտրոնի հյութը, ավելացնել կակաո կամ քերոբ։

_Հարել այնքան, մինչև ստացվի միատարր հյուսվածք։

_Պատրաստի մածուկին կարող եք ավելացնել մանրացված ընկույզ կամ արևածաղկի սերմեր։

Խուրմայով մածուկ

Անպայման պատրաստեք այս առողջարար ուտեստը և կիսվեք դրա բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական նուտելա առանց հավելումների

Խնդրում ենք Գնահատեք