Խտացրած կաթ տանձով. Անսպասելի համադրությամբ յուրահատուկ ջեմ

Խտացրած կաթ տանձով Պահածոներ

Խտացրած կաթ տանձով. Անսպասելի համադրությամբ յուրահատուկ ջեմ

Խտացրած կաթը մանկուց սիրված համեղ քաղցրեղեն է և աղանդերի պատրաստման լավագույն հիմքերից մեկը: Տնական խտացրած կաթ, թե խանութի տարբերակ` այս մթերքնի տեսակներից յուրաքանչյուրն ունի իր երկրպագուները և խոհարարության մեջ շատ տարբեր օգտագործումներ:

Վստահ ենք, որ դուք չեք փորձել խտացրած կաթ տանձով, այնպես որ ծանոթացեք այս աստվածային համեղ քաղցրությամբ աղանդերի պարզ բաղադրատոմսին:

Խտացրած կաթ տանձով ամենալավն է ստացվում յուղալի կաթից, ցանկալի է տնական: Բաղադրիչներում նշված է 5 կգ տանձ` հաշվարկեք կեղևն ու միջուկը հեռացրած վիճակում:

Խտացրած կաթ տանձով

Խտացրած կաթ տանձով. Բաղադրությունը

  • Տանձ 5 կգ
  • Շաքար 3 կգ
  • Կաթ 3 լ
  • Սոդա 1 թեյի գդալ

Խտացրած կաթ տանձով

Խտացրած կաթ տանձով. Պատրաստման եղանակը

  1. Մաքրած տանձերը կտրել փոքր խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ և եփեք 30 րոպե միջին ջերմության վրա՝ անընդհատ խառնելով:
  2. Կես ժամ եփելուց հետո պետք է ավելի հաճախ խառնել` յուրաքանչյուր 5 րոպեն մեկ և հումքը եռալուց հետո պարբերաբար հեռացնել փրփուրը: Մեկ ժամ հետո պտուղները պետք է արտանետեն բավական շատ հյութ:
  3. Սոդան լուծել կաթի մեջ և լցնել տանձի վրա, կաթսան հեռացնել հանել կրակից և խառնել պարունակությունը: Այնուհետև խտացրած կաթը մարմանդ կրակի վրա դնել և եփել ևս 4 ժամ: Կաթը կսկսի բաժանվել հյութից` գնդիկների տեսքով: Մի անհանգստացեք, պետք է այդպես լինի: Խառնուրդը եռացնելուց հետո հեռացնել փրփուրը:
  4. Թող խտացրած կաթը մի փոքր սառչի, ապա եփված տանձը ձեռքի բլենդերով մանրացնել, մինչև նորից միատարր դառնա, հասցնել եռման և անջատել կրակը: Լցնել աղանդերը ստերիլիզացված բանկաների մեջ, փակել դրանք, շրջել և փաթաթել այն տաք ծածկոցով: Սառելուց հետո պահել սառը տեղում:
  5. Բաղադրիչների նշված քանակից ստացվում է մոտավորապես 6 լիտր տնական ջեմ, բնական և առողջարար:
  6. Խտացրած կաթը տանձով շատ հարմար է բիսկվիթե խմորեղենի, նրբաբլիթների համար: Աղանդերի համը նման է մրգային թեյի կամ խտացրած կաթի` տանձի հոտով: Խանութում դուք երբեք չեք գտնի նման բան:

 

Խտացրած կաթ տանձով

Խտացրած կաթը տանձով պատրաստ է:

Բարի ախորժակ;

Խնդրում ենք Գնահատեք