Խրթխրթան թխվածքաբլիթներ. Արագ խմորեղեն թեյի համար

Խրթխրթան թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փխրուն, փափուկ և խրթխրթան թխվածքաբլիթները կատարյալ են առավոտյան թեյի համար: Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ։

Խրթխրթան թխվածքաբլիթներ

Խրթխրթան թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Մածուն 100 մլ

_Բուսական յուղ 60 մլ

_Վանիլին ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Ալյուր 250 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Շաքարավազ՝ ցանելու համար

Խրթխրթան թխվածքաբլիթներ

Խրթխրթան թխվածքաբլիթներ

Խրթխրթան թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Մթերքը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանում:

_Ձուն խառնիչով հարել աղի, շաքարավազի և վանիլինի հետ։

_Լցնել մածունը, խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս լցնել զանգվածի մեջ և միատարր ու հարթ խմոր հունցել։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել ու գրտնակել շերտ՝ մոտ 7 մմ հաստությամբ։

_Ցանել շաքարավազ և գրտնակել, որպեսզի շաքարավազը սեղմվի խմորին։

_Կարելի է պարզապես կտրել թխվածքաբլիթի կտորներ դանակով կամ կտրել ձևերով:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել թխվածքաբլիթները մոտ 15-20 րոպե կամ ըստ ջեռոցի՝ մինչև ոսկեգույն լինեն։

Խրթխրթան թխվածքաբլիթներ

Այս քանակի մթերքներից ստացվում են մոտ 15 կտոր թխվածքաբլիթներ։ Ուստի խորհուրդ եմ տալիս անմիջապես ավելի մեծ ծավալով մթերք վերցնել և ավելի շատ պատրաստել, քանի որ այն ձեզ անպայման դուր կգա։

Վրան ցանելու համար կարելի է շաքարավազը դարչինի հետ խառնել, այդպես թխվածքաբլիթները բուրավետ և ախորժելի կլինեն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք