Թթվասերով պատրաստված Խրթխրթան թխվածքաբլիթները շատ հաճելի են։ Այս բաղադրատոմսը խնդրեցի հարևանուհուցս, երբ իր տանը փորձեցի սրանք:
Երբ պատրաստեցի և մատուցեցի՝ երեխաներս հաճույքով կերան: Առավելությունն այն է, որ թխվածքաբլիթները շատ պարզ ու մատչելի են:

Խրթխրթան թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 0,5 բաժակ
_Վանիլային շաքար՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Կարագ 0,5 բաժակ
_Փխրեցուցիչ 10 գր
_Ալյուր մոտ 320 — 350 գր
_Թթվասեր 160 գր
_Շաքարավազ՝ ցանելու համար


Խրթխրթան թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Շաքարավազը խառնել վանիլային շաքարի և վանիլինի, փափկած կարագի, թթվասերի հետ։
Խորհուրդ՝ կարագը պետք է փափկացնել, ոչ թե հալեցնել։ Այնպես որ, թխելուց մի քանի ժամ առաջ այն հանեք սառնարանից։
_Զանգվածը հարել հարիչով։
_Լցնել մաղած ալյուրի մի մասը և ամբողջ փխրեցուցիչը:
_Խառնել և ավելացնել մնացած ալյուրը։
_Խմորը պետք է լինի փափուկ և ճկուն, այն ալյուրով չծանրաբեռնեք, որպեսզի թխվածքը չոր չստացվի։
_Խմորը թողնել սառնարանում 30 րոպե, այնուհետ հանել ու գրտնակել 5 մմ կամ մի փոքր ավելի հաստ շերտով:
Խորհուրդ. Եթե ձեզ դուր են գալիս խրթխրթան թխվածքաբլիթները, ապա գրտնակեք ավելի բարակ շերտով:
_Գրտնակելուց հետո խմորի վրա շաքարավազ ցանել, կտրատել քառակուսիներով կամ ցանկացած այլ ձևերով։
_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:
_Եթե շատ բարակ եք գրտնակել, ապա թխելու համար 10 րոպեն բավական կլինի։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







