Խրթխրթան ձողիկներ. Անսպասելի համեղ և արագ նրբություն

Խրթխրթան ձողիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խրթխրթան ձողիկներ նախաճաշի կամ կեսօրվա խորտիկի համար: Սրանք կարող եք վերցնել աշխատավայրում արագ սնվելու համար, հարմար են նաև ճանապարհ գնալիս:

Ամենահեշտ բաղադրատոմսերից մեկն է, որով կարող եք պատրաստել արագ և հեշտությամբ:

Խրթխրթան ձողիկներ

Խրթխրթան ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եռման ջուր 1 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքար 1 թեյի գդալ

_Ալյուր 2,5 բաժակ

_Բուսական յուղ՝ տապակելու համար

Խրթխրթան ձողիկներ

Խրթխրթան ձողիկներ

Խրթխրթան ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի և շաքարի հետ։

_Ավելացնել եռման ջուրը և խառնել բահիկի միջոցով։

_Երբ հեղուկը գոլանա, խմորը ձեռքերով հունցել, որպեսզի ստացվի փափուկ և ճկուն խմոր։

_Ամբողջ ալյուրը միանգամից չխառնեք, մի մասը թող մնա և երբ արդեն խմորը հունցելիս լինեք՝ մի-մի բուռ ավելացրեք և խմորը հունցեք։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորը բարակ շերտով գրտնակել։

_Գրտնակած շերտը կտրատել բարակ շերտերով։

_Բուսական յուղը լավ տաքացնել և տապակել խմորը մինչև ոսկե դարչնագույնը։

_Գործընթացը շատ ժամանակ չի պահանջում, ձողիկներն արագ տապակվում են, փքվում և դառնում խրթխրթան։

_Ավելորդ յուղը քամելու համար շարել թղթե սրբիչի վրա և դնել մատուցման ափսեի վրա:

_Կարելի է մատուցել հենց այդպես կամ սպասել, մինչև սառչի և ցանել շաքարի փոշի։

Խրթխրթան ձողիկներ

Խրթխրթան ձողիկներ

Այսպիսի համեղ ու շատ պարզ խրթխրթան ձողիկներ կարելի է պատրաստել թեկուզ ամեն օր, դրանք երբեք չեն ձանձրացնում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք