Խրթխրթան վաֆլիներ. Պարզ համեղ և հաճելի քաղցրավենիք

Խրթխրթան վաֆլիներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք ձեզ հյուրասիրություն թեյի համար՝ Խրթխրթան վաֆլիներ պատրաստել այս մատչելի բաղադրատոմսով:

Խրթխրթան վաֆլիներ

Խրթխրթան վաֆլիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Կաթ 2 բաժակ

_Կարագ 125 գր

_Վանիլին ըստ ճաշակի

Խրթխրթան վաֆլիներ

Խրթխրթան վաֆլիներ

Խրթխրթան վաֆլիներ. Պատրաստման եղանակը

_Կարագը մանր կտրատել (որ ավելի արագ հալվի), լցնել փոքր կաթսայի մեջ և տաքացնել միջին ջերմության վրա։

_Հալած կարագը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը, վանիլինը և մաղած ալյուրը։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել։

_Այնուհետև աստիճանաբար կաթը լցնել խմորի մեջ և շարունակել խմոր շաղախել։

_Խառնել այնքան ժամանակ, մինչև այն դառնա թանձր թթվասերի խտության:

_Տաքացնել Վաֆլի պատրաստելու հարմարանքը։ Երբ այն տաքանա, յուրաքանչյուր կաղապարի մեջ լցնել 1 ճաշի գդալ խմոր և փակել այն կափարիչով։

_Թխել խմորը 2 րոպե։ Հենց որ վաֆլին հանենք կաղապարից, այն պետք է անմիջապես տաք փաթաթել՝ տալով խողովակի, կոնի կամ այլ ձև։

_Հետո պատրաստել վաֆլիի հաջորդ բաժինը և այդպես, մինչև ամբողջ խմորը ավարտվի։

Խրթխրթան վաֆլիներ

Խրթխրթան վաֆլիներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բելգիական վաֆլի 

Խնդրում ենք Գնահատեք