Խրթխրթան քաղցրավենիք. Փխրուն և եթերային, անչափ համեղ աղանդեր

Խրթխրթան քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խրթխրթան քաղցրավենիք. Փխրուն և եթերային, անչափ համեղ աղանդեր: Այս նուրբ աղանդերը շատ հաճելի է մատուցել թեյի հետ:

Շատ համեղ ու քնքուշ դեսերտ: Այն բառացիորեն հալվում է բերանում, այնքան փխրուն և խրթխրթան է, այնքան գեղեցիկ, որ իր տեսքով կարծես կանչում է, որ իրեն ուտեք:

Իսկ մեծ առավելությունն այն է, որ պատրաստումը պարզ է և հեշտ:

Խրթխրթան քաղցրավենիք

Խրթխրթան քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Ալյուր 480 գ
  • Հալած յուղ 130 գ
  • Ձու 1 հատ
  • Կաթ 100 մլ
  • Վանիլին 0,5 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 10 գ
  • Աղ 1 պտղունց

Խրթխրթան քաղցրավենիք

Խրթխրթան քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, կենտրոնում փոսիկ անել և ձուն կոտրել դրա մեջ, ավելացնել մի պտղունց աղ, վանիլինը և լցնել հալած յուղը:
  2. Զանգվածը թեթևակի ձեռքերով տրորել, ապա լցնել կաթի մեջ, ավելացնել փխրեցուցիչը, հունցել փափուկ խմոր, թող այն հանգստանա 20 րոպե:
  3. Այնուհետև գրտնակել խմորը, վրան ցանելով եգիպտացորենի օսլա: Խմորը բաժանել 2 հավասար մասի, յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով, այնուհետև մի շերտը դնել մյուսի վրա և կրկին գրտնակել:
  4. Խմորը ոլորել բարակ նրբերշիկի տեսքով, ապա կտրել փոքր շեղ կտորներով, յուրաքանչյուր կտորը ուղիղ սեղմել գրտնակով՝ դրանով տալով գեղեցիկ տեսք:
  5. Լցնել տապակի մեջ մեծ քանակությամբ բուսական յուղ և խմորի կտորները միջին ջերմության վրա տապակել մինչև ոսկե դարչնագույն:
  6. Պատրաստ լինելուց հետո վրան լցնել մեղր կամ խտացրած կաթ: Կարող եք զարդարել աղացած պիստակով:

Խրթխրթան քաղցրավենիք

Խրթխրթան քաղցրավենիքը պատրաստ է: Ստացվում է պայծառ, խրթխրթան, անուշահոտ աղանդեր, որոնք անմիջոպես հալվում են բերանում: Շատ համեղ, քնքուշ և ամենակարևորը պարզ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք