Եթե ցանկանում եք զարմացնել ձեր ընտանիքին, պահպանեք այս ծաղիկ պոնչիկի բաղադրատոմսը: Դրանք կարող եք և տապակել բուսայուղով, և թխել ջեռոցում:
Խմորիչով խմորով ստացվում են փափուկ և համեղ բլիթներ։

Ծաղիկ պոնչիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր մոտ 300 գր
_Տաք կաթ 150 մլ
_Կարագ կամ մարգարին 2 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Խմորիչ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ

Ծաղիկ պոնչիկ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթի մեջ խառնել աղը, շաքարավազը, խմորիչը և հալած կարագը կամ մարգարինը։
_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ։ Հնարավոր է, որ մի քիչ պակաս ալյուր պետք լինի, բայց ոչ ավելի: Այնպես որ խմորը լավ հունցեք, որպեսզի չկպչի։
_Խմորը գրտնակել երշիկանման, մանր կտրատել։ Կտորները գնդիկներ անել։
_Վերցնել յուղաթուղթ և կտրատել այն չափի քառակուսիների, որ այս քառակուսու վրա տեղավորվի խմորի 6 գնդիկ։ Կպցնել գնդիկներն իրար այնպես, որ շրջան կազմվի։
_Ծաղիկ գնդիկները թղթի վրա դնել։
_Մեծ քանակությամբ բուսայուղ տաքացնել ու գնդիկներով շրջանը իջեցնել մեջը։
_Տապակել մի կողմից, ապա մյուս կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:
_Թուղթը հանել ու բլիթները դնել մատուցման ափսեի վրա ու ցանկության դեպքում զարդարել շաքարի փոշով կամ կոկոսի փաթիլներով։

Հուշում. պոնչիկներին կարող եք քսել մեղր, ցանել շոկոլադե քերուկ, մանրացրած ընկույզ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ







