Ծիրանով կարկանդակը ստացվում է շատ բուրավետ և փափուկ, խոնավ, նուրբ քաղցրության միջուկով։
Աղանդերի պատրաստմանը նվազագույն ժամանակ կծախսեք, բայց դրա համի հաճույքը առավելագույնն է։

Ծիրանով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Կաթ 150 գր
_Բուսական յուղ 50 գր
_Շաքարավազ 100 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Ալյուր 220 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կիտրոնի քերուկ
_Ծիրան 300 գր
_Կարագի փոքր կտոր


Ծիրանով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ծիրանները ընտրել խիտ, ոչ շատ հասած, կտրատել շերտերով, կամ երկու կես անել:
_Տապակը յուղել մի կտոր կարագով։
_Ձվերը հարել շաքարավազի, վանիլինի, քերուկի և բուսական յուղի հետ։
_Ամբողջ զանգվածը հարիչով լավ հարել, մինչև հարթ լինի։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ:
_Հեղուկ զանգվածին ավելացնել ալյուրը և միատարր խմոր ստանալ։
_Ծիրանը լցնել թավայի հատակին, խմորը լցնել մրգի վրա:
_Կափարիչով ծածկել տապակը և թույլ կրակի վրա եփել մոտ 20-25 րոպե: Կարկանդակի վերին մասը պետք է կայունանա:
_Պարբերաբար սրբել կափարիչը թղթե սրբիչով:
_Օգտագործելով հարթ ափսե, կարկանդակը շրջել մյուս կողմի վրա և թխել մոտ 15-20 րոպե ևս:
_Թողնել սառչի, ցանել շաքարի փոշի և մատուցել։


Թեթև, ծիրանի միջուկով նման հոյակապ հրաշքը կարելի է արագ պատրաստել թավայի մեջ, այլ ոչ թե ջեռոցում։ Ծիրանի փոխարեն վերցրեք ցանկացած միրգ և հատապտուղներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ ծիրանի կոնֆիտյուր







