Ծիրանով շառլոտկա. Հայկական բույրով թխվածք, որը տունը կլցնի հաճելի տրամադրությամբ
Եթերային ու փափուկ, քնքուշ կարկանդակ ծիրանով: Բաղադրատոմսը ամենապարզերից է, բայց աղանդերը շատ համեղ է և անուշաբույր:
Ծիրանի փոխարեն կարելի է վերցնել այլ միջուկ, առաջնորդվեք ձեր նախասիրություններով: Երբ սա սեղանին է, դուք այլևս չեք փնտրի տորթեր, կամ այլ աղանդեր: Կոպեկներ կծախսեք և երկու անգամ ավելի համեղ թխվածք կունենաք, քան շառլոտկան: Վայելեք այս համեղությունը և հաճույքն անասահման կլինի:

Содержание
Ծիրանով շառլոտկա. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
- փափկեցրած կարագ 100 գ
- շաքար 6 ճաշի գդալ
- ձու 2 հատ
- թթվասեր 250 գ
- մի պտղունց աղ
- ալյուր 230 գ
- ծիրան 9 հատ
- փխրեցուցիչ 15 գր


Ծիրանով շառլոտկա. Պատրաստման եղանակը
- Հալված կարագը շաքարավազի հետ խառնել և տրորել զանգվածը մինչև հարթվի:
- Ավելացնել ձվերը և հարել հարիչով:
- Ավելացնել թթվասեր և խառնել:
- Փխրեցուցիչին խառնել աղը և մաղով անցկացրած ալյուրը, խմորը խառնել:
- Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով:
- Կտրեք ծիրանը երկու մասի, հեռացնել կորիզները:
- Խմորը լցնել տապակի մեջ, տարածել:
- Դնել ծիրանի շերտը:
- Տապակը դնել ջեռոցում, թխել 180 աստիճանով 30 — 35 րոպե:
- Պատրաստ լինելուց հետո հանել տապակը, ծածկել անձեռոցիկով կամ թեթև սրբիչով, թողնել, որ ամբողջությամբ սառչի:
- Սառեցրած կարկանդակի վրա շաղ տալ շաքարի փոշի:
- Հանել թխվածքը կաղապարից, կտրել մասերի և մատուցել թեյի հետ:

Շատ բուրավետ և համեղ կարկանդակ է, այն կարելի է լրացնել թթվասերով կրեմով, ծիրանը սիրում է այդպիսի համադրությունները:
Ծիրանով շառլոտկան պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Անմահական տորթ







