Ծույլ խմորեղեն. Ամռան շոգին չխանգարող, արագ ստացվող աղանդեր

Ծույլ խմորեղեն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ծույլ խմորեղեն. Տորթն այնքան արագ է թխվում, որ նույնիսկ չեք հասցնի նկատել, թե ինչպես պատրաստվեց:

Լցոնելու համար վերցրեք ցանկացած մրգեր և հատապտուղներ` պահածոյացված, թարմ կամ սառեցված:

Ծույլ խմորեղեն

Ծույլ խմորեղեն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքար 200 գ

_Վանիլին

_Մի պտղունց աղ

_Հալված և սառեցված կարագ 75 գ

_Թթվասեր 150 գ

_Ալյուր 240 գ

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Լցոն՝ ըստ ձեր ճաշակի

Ծույլ խմորեղեն

Ծույլ խմորեղեն

Ծույլ խմորեղեն. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել աղով և շաքարով մինչև փխրուն զանգված դառնա: Ավելացնել վանիլին՝ ըստ ճաշակի:

_Լցնել հալված և հովացած կարագը և թթվասերը սենյակային ջերմաստիճանի: Հարել հարիչով մինչև հարթվի:

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել զանգվածի մեջ, խմոր հունցել:

_Խմորին խառնել դեղձի կամ արքայախնձորի կտորներ, կամ ցանկացած հատապտուղներ և ձեր նախընտրած այլ լցոններ:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը տարածել մակերեսի վրա:

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով:

Ծույլ խմորեղեն

Սառած թխվածքի վրա ցանել շաքարի փոշի կամ լցնել հալված շոկոլադ: Կարելի է նաև արագ կրեմ պատրաստել թթվասերով կամ սերուցքով և շաքարի փոշիով:

Վայելեք հաճույքով:

Տեսանյութ

Արագ բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք