Ծույլ Մեղրային տորթ. Այսպես քնքուշ աղանդերն ավելի արագ է պատրաստվում

Ծույլ Մեղրային տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխեք Ծույլ Մեղրային տորթ, շատ փարթամ, քնքուշ և փափուկ, վառ մեղրի համով և բույրով: Տորթ, որը թխվում է շատ ավելի արագ, քան դասական մեղրով տորթը:

Սերուցքով ու խտացրած կաթով կրեմ եմ պատրաստել, շաքարի փոշիով և սովորական թթվասերով էլ կարելի է պատրաստել։

Ծույլ Մեղրային տորթ

Ծույլ Մեղրային տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մեղր 9 ճաշի գդալ

_Ձու 6 հատ

_Կարագ 300 գր

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 400 գր

_Ալյուր մոտ 650 գր

_Սերուցք 1 լ

_Խտացրած կաթ 300 գր

Ծույլ Մեղրային տորթ

Ծույլ Մեղրային տորթ

Ծույլ Մեղրային տորթ. Պատրաստման եղանակը

_Մեղրը տաքացնել կրակի վրա և լցնել սոդան, խառնել այնքան, մինչև փրփրի։

_Ավելացնել կարագը և հարել, վերցնել կրակից։

_Շաքարավազը, փխրեցուցիչը, ձուն խառնել, հարել հարիչով, մինչև հարթ լինի։

_Լցնել տաք մեղրային զանգվածը և հարել, մինչև հարթ լինի։

_Լցնել մաղած ալյուրը՝ մասերով և ստանալ խմոր, պետք է թանձր լինի։

_Բաժանել 3 մասի և թխել 3 շերտ։

_Ձևամանը յուղել կարագով և լցնել խմորը։

_Թխել բոլոր շերտերը 180 աստիճանով մոտ 15 րոպե, բայց առաջնորդվեք ըստ ձեր ջեռոցի։

_Արդեն սառած շերտերի եզրերը կտրել և մանրացնել փշրանքներով։

_Կրեմի համար սառը սերուցքը հարել հարիչով, մինչև փարթամանա, ապա աստիճանաբար լցնել խտացրած կաթը և հարել մինչև հարթ լինի։

_Տորթը հավաքել՝ շերտերին քսելով կրեմը, քսել նաև վրան ու կողքերը և փշրանքներ ցանել։

_Մի երկու ժամով դնել սառնարանը և կարելի է մատուցել։

Ծույլ Մեղրային տորթ

Նման աղանդերը պատրաստվում է արագ, մթերքների նվազագույն հավաքածուից, բայց արդյունքը դասական մեղրով տորթին շատ նման է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ

Խնդրում ենք Գնահատեք