Ծույլ մեղրով տորթ. Եթերային քնքուշ թխվածք

Ծույլ մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ծույլ մեղրով տորթը ստացվում է շատ փարթամ, փափուկ, բուրավետ, վառ, մեղրի համով։

Կրեմի համար դուք կարող եք ընտրել ցանկացած տարբերակ, որը ձեզ դուր է գալիս իր համով և պատրաստման եղանակով:

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մեղր 4 ճաշի գդալ

_Կարագ 200 գր

_Սոդա 2 թեյի գդալ

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 200 գր

_Ալյուր 300 գր

Կրեմի համար

_Թթվասեր 700 գր

_Սերուցք 500 գր

_Շաքարի փոշի 180 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Խոնավեցման համար

_Ջուր 80 գր

_Շաքարավազ 60 գր

_Կոնյակ 1 ճաշի գդալ

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ խառնել մեղրն ու կարագը, տաքացնել և խառնել համասեռ զանգված։

_Սոդան լցնել ու եռանդուն խառնել, ուշադիր լինելով, որ ամանի միջից փրփուրը դուրս չգա։

_Վերցնել կրակից և ավելացնել մաղած ալյուրը, խառնել խմորը։

_Հերթով, հատ-հատ ավելացնել ձվերը և լավ խառնել, մինչև խմորը դառնա հարթ և միատարր:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը։

_Թխել 180 աստիճանում մոտ 12 — 15 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

_Խոնավեցնող օշարակի համար շաքարավազով ջուրը եռացնել և լցնել կոնյակը, թողնել սառչի։

_Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշիով։

_Առանձին հարել սառեցրած սերուցքը մինչև թանձր ու փարթամ դառնալը։

_Երկու զանգվածն էլ խառնել ու հարել միատարր ու փարթամ զանգված։

_Թխված բլիթը կտրատել շերտերով և խոնավեցնել օշարակով։

_Կրեմը քսել շերտերի վրա և ձևավորել տորթը։

_Դնել սառնարանը, թողնել մի քանի ժամ, որ սառչի։

Ծույլ մեղրով տորթ

Այսպիսի հոյակապ և փափուկ տորթ՝ եթերային և նուրբ կրեմով, կարելի է պատրաստել ամեն օր և նույնիսկ տոնական սեղանի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ թափանցիկ նուրբ և անչափ համեղ

Խնդրում ենք Գնահատեք