Ծույլ Նապոլեոն մրգերով տորթի ամենապարզ բաղադրատոմսերից մեկը, որն օգտագործում է ապրանքների նվազագույն հավաքածու:
Արդյունքում դուք կունենաք դասական, նուրբ և լավ ներծծված աղանդեր։

Ծույլ Նապոլեոն մրգերով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Ալյուր 200 գր
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 200 գր
_Վանիլին
_Եգիպտացորենի կամ սովորական օսլա 0,5 բաժակ
_Կաթ 1 լ
_Կարագ 100 գր
_Թանձր սերուցք 250 մլ
_Շաքարի փոշի 1 ճաշի գդալ
_Շերտավոր խմոր՝ 500 գր
_Չորացրած մրգեր և լոռամիրգ ըստ ճաշակի և ցանկության


Ծույլ Նապոլեոն մրգերով. Պատրաստման եղանակը
_Խմորը շերտերով կտրատել, որպեսզի դրանց երկարությունը չգերազանցի ձևամանի չափը, որի մեջ պետք է կհավաքվի տորթը։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել խմորի շերտերը և թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 15 րոպե, բայց հիշեք, որ այ ժամանակը կախված է նաև ձեր ջեռոցի յուրահատկություններից։
_Հանել շերտերը ջեռոցից և թողնել սառչի։
_Կրեմի համար խառնել ալյուրն ու օսլան, շաքարավազը, ձուն։ Զանգվածը լավ հարել։
_Ավելացնել կաթը և եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։
_Վերցնել կրակից, ավելացնել կարագը և հարել կրեմը, մինչև կարագն ամբողջությամբ տարալուծվի: Թողնել կրեմը լավ սառչի։
_Լավ սառած սերուցքը հարել մեկ գդալ շաքարի փոշու հետ, բայց կարող եք նաև չավելացնել։
_Մաս-մաս սերուցքին ավելացնել եփած կրեմը և հարել, մինչև հարթվի:
_Բացվող օղակի կամ ուղղանկյան մեջ շարել թխված խմորի շերտ, քսել կրեմ, դնել ցանկացած չոր մրգերի կամ հատապտուղների կտորներ, նորից կրեմ, շերտեր, կրեմ:
_Այսպիսով, հերթականությամբ լրացնել ամբողջ ձևամանը:
_Մի քանի ժամով տորթը դնել սառնարանը, ապա ձևամանը հանել և զարդարել ըստ ճաշակի։


Աղանդերը ստացվում է նուրբ, հագեցած համով և հատապտուղների քաղցրության ու թթու երանգներով։ Որպես հավելում կարող եք օգտագործել բալ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նապոլեոն տորթ շատ համեղ







