Ծույլ Նապոլեոն. Արագ ստացվող թեթև աղանդեր

Ծույլ Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եվրոպայում այս Ծույլ Նապոլեոնը մեծ պահանջարկ է վայելում, այն մատուցվում է մի քանի տարբերակով, թե խմորեղենի մասնագիտացված բաժիններում, թե սրճարաններում:

Այս թխվածքը պարզապես հիանալի տեսք ունի և պատրաստելը բավականին պարզ է:

Շերտովոր խմորը սառնարանից հանել, մի քանի պարզ քայլ և համեղ աղանդերը պատրաստ է: Վերջում վրան ցանեք շաքարի փոշի և վայելեք նրբությունը։

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 500 գր

_Շաքարի փոշի

Կրեմի համար

_ Կաթ 3/4 բաժակ

_Սերուցք 35% 3/4 բաժակ

_Դեղնուցներ 4 հատ

_Շաքարավազ 1/2 բաժակ

_Այուր 2,5 ճաշի գդալ

_Վանիլի էքստրակտ 1/2 թեյի գդալ

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_Կրեմ պատրաստելու համար կաթն ու սերուցքը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին ու տաքացնել, բայց չեռացնել, վերցնել կրակից և թող մի թեթև սառչի:

_Մեկ այլ ամանի մեջ խառնել ձվի դեղնուցներն ու շաքարավազը, ապա ավելացնել ալյուրն ու վանիլի էքստրակտը։

_Աստիճանաբար լցնել տաք կաթը՝ սերուցքն անընդհատ հարելով։

_Դնել մարմանդ կրակի վրա և եփել՝ անընդհատ խառնելով, մինչև թանձրանա, 5 րոպե։

_Կրեմը լցնել ամանի մեջ, մակերեսը ծածկել սննդային թաղանթով (թաղանթը կպցնելով կրեմին, որ կեղև չառաջանա) և 3 ժամ թողնել սառնարանում։

_Ջեռոցը տաքացնել մինչև 180°C։

_Շերտավոր խմորից կտրել հավասար քառակուսիներ (մոտ 8×8 սմ):

_Տեղադրել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Խմորը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել, վրան շաքարավազ ցանել և թխել 20 րոպե։

_Խմորը պետք է լավ բարձրանա և դառնա բաց ոսկեգույն։

_Հանել տապակը ջեռոցից և թող թխված կտորները սառչեն, ապա յուրաքանչյուր կտորը կտրել մեջտեղից՝ հորիզոնական:

_Կրեմը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ և քսել ներքևի շերտերին, ծածկել վերևի մասին և վրան շաքարի փոշի ցանել։

Ծույլ Նապոլեոն

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նապոլեոն տորթ շատ համեղ և ճոխ թխվածք

Խնդրում ենք Գնահատեք