Ծույլ Նապոլեոն. Նրբահամ քաղցրություն սուրճի համար

Ծույլ Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համեղ և նուրբ տորթ Ծույլ Նապոլեոն կարելի է պատրաստել արագ և հեշտությամբ՝ շերտավոր խմորով թխվածքաբլիթներով և ցանկացած կրեմով։

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմորով թխվածքաբլիթներ 800 գր

_Կաթ 1 լ

_Ձու 4 հատ

_Կարագ 150 գր

_Շաքարավազ 0,5 բաժակ

_Ալյուր 6 ճաշի գդալ

_Վանիլային շաքար՝ ըստ ճաշակի

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_Ձուն մի քիչ հարել, ապա խառնել շաքարավազի և վանիլային շաքարի հետ:

_Հարել մինչև շաքարավազը լուծվի, ավելացնել մաղած ալյուրը և խառնել  զանգվածը, մինչև համասեռ դառնա։

_Լցնել կաթը, խառնել, մինչև համասեռ ստացվի զանգվածը և դնել թույլ կրակի վրա։

_Անընդհատ խառնելով զանգվածը, եփել մինչև թանձր կրեմ ստացվի։

_Թողնել գոլանա, ավելացնել կարագը, խառնել, մինչև հարթ լինի և երբ կրեմն ամբողջությամբ սառչի, հարել, մինչև եթերային դառնա։

_Թխվածքաբլիթները կրեմի մեջ թաթախելով, շերտեր շարել և կրեմը լցնելով կարելի է տորթ պատրաստել:

Եթե այդքան հավես չունեք, կարելի է բոլոր թխվածքաբլիթները խառնել կրեմին և զանգվածը լցնել կաղապարի մեջ։

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն

Վերևի մասը կրեմով ծածկել ու մի քանի ժամով դնել սառնարանը։ Տորթը կաղապարից հանելուց հետո ամբողջը ծածկել փշրանքներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նապոլեոն

Խնդրում ենք Գնահատեք