Ծույլ փախլավա. Ես խնդրեցի բաղադրատոմսը սրճարանի հրուշակագործից և հաճախ եմ հիացնում տնեցիներին

Ծույլ փախլավա ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Եկեք այսօր պատրաստենք նուրբ, մեղրահամ քաղցրավենիք, որը շատ փափուկ է և հաճելի: Սա իհարկե դասական փախլավա չէ, բայց պարզ բաղադրատոմսով ստանում ենք զարմանալի արդյունք:

Ծույլ փախլավա

Ծույլ փախլավա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Կեֆիր 125 մլ

_Խնձորի քացախ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 40 մլ

_Հալված կարագ 30 մլ

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Աղ մի պտղունց

_Ալյուր 480 գ

Ծույլ փախլավա

Ծույլ փախլավա

Ծույլ փախլավա. Պատրաստման եղանակը

_Ձուն խառնել կեֆիրի, հալված կարագի, բուսական յուղի, քացախի, փխրեցուցիչի և մի պտղունց աղի հետ:

_Լցնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմոր, ծածկել և թողնել 15 րոպե:

_Խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով և քսել հալած կարագ:

_Բոլոր շերտերը դնել իրար վրա և գրտնակել:

_Վրան շաղ տալ մանրացված գետնանուշ կամ ընկույզ` ըստ ճաշակի և շերտը ոլորել:

_Կտրել խմորը մասերով և դնել ջեռոցի տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով:

_Վրան հալված կարագ քսել:

_Թխել 160 աստիճանով տաքացված ջեռոցում, մոտ 1 ժամ:

_Հանել ջեռոցից և վրան լցնել տաք, քաղցր օշարակ կամ մեղր:

Ծույլ փախլավա

Երբ քաղցրավենիքը սառչի, կարող եք մատուցել թեյի հետ: Ձեզ անպայման դուր կգա արևելյան նրբության նման քաղցրավենիքը, որը, քնքուշ և փափուկ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Դասական փախլավա այս տեսանյութում․

Խնդրում ենք Գնահատեք