Կաթնաբլիթ. Քնքուշ և եթերային են ստացվում, շատ համեղ բլիթներ են:
Հատկապես վերջերս այս բլիթները շատ տարածված են: Համացանցում նույնիսկ օգտատերերը կիսվում են իրենց պատրաստած պանքեյքերի լուսանկարներով ու բաղադրատոմսերով:

Կաթնաբլիթ. Բաղադրությունը
_350 մլ կաթ
_250 գ ալյուր
_3 ձու
_4 ճաշի գդալ բուսական յուղ
_4 ճաշի գդալ շաքար
_Մի պտղունց աղ
Կաթնաբլիթ. Պատրաստման եղանակը.
_Նախ անհրաժեշտ է կաթը մի փոքր տաքացնել, որ գոլանա:
_Այժմ դուք պետք է սպիտակուցներն առանձնացնեք դեղնուցներից և լցրեք դրանք երկու տարբեր ամանի մեջ:
_Սկզբում հարել դեղնուցները հարիչով, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել:
_Խառնուրդը պետք է սպիտակի, ապա հարկավոր է դրա մեջ կաթ լցնել: Գոլ կաթը կօգնի որ շաքարն ամբողջությամբ լուծվի:
_Հարել խառնուրդը կաթով, մինչեւ փրփուրի ամուր գագաթներ ստացվեն:
_Այժմ ալյուրը մաղել խառնուրդի մեջ, այդպես խմորը կդառնա ավելի թեթև և բլիթները շատ ավելի լավ կբարձրանան:
_Սկզբում խառնուրդը նրբորեն հարեք, որից հետո ցածր արագությամբ հարել, ընթացքում զգուշորեն ավելացնել բուսական յուղ և շարունակել հարել:
_Տապակը դնել նվազագույն ջերմության վրա, որպեսզի տաքանա:
_Այժմ եկել է սպիտակուցների ժամանակը: Ավելացնել մի փոքր աղ և ծեծել դանդաղ արագության տակ:
_Հարել մինչեւ շատ փարթամ փրփուր ստացվի, հենց այս փրփրուն լինելու շնորհիվ է, որ խմորին չենք ավելացնում փխրեցուցիչ կամ խմորիչ: Սրա շնորհիվ է, որ բլիթները կստացվեն եթերային և հոյակապ:
_Զգուշորեն խառնել սպիտակուցները դեղնուցային խմորի մեջ: Խառնել շատ նրբորեն, մինչև միասեռ զանգված ստացվի:
_Հոյակապ խմորը պատրաստ է: Այժմ կարող ենք տապակել:
_Մի փոքր յուղ լցնել տապակի վրա: Լցնել մի փոքր խմոր, երբ վերևում հայտնվեն օդի փուչիկները, կաթնաբլիթը կարելի է շրջել մյուս կողմ, այն արդեն շագանակագույն կլինի:
_Յուրաքանչյուր կողմում բլիթը պետք է տապակվի րոպեից մի փոքր պակաս:
_Այսպես պատրաստում ենք կաթնաբլիթները ամբողջ խմորից և դրանք շարում ափսեի վրա, մեկը մյուսի վերևում:
Կաթնաբլիթները պատրաստ են, այժմ կարող եք փորձել:
Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ / Բլինչիկներ / Բլինչիկ ենք Պատրաստում
Բարի ախորժակ: