Այսպիսի նուրբ ու եթերային Կաթնային աղանդերը միշտ դուր է գալիս բոլոր հյուրերին, երեխաները նույնպես մեծ հաճույքով ուտում են այն։
Մեզ պետք են նվազագույն մթերքներ և մի քիչ ժամանակ՝ պատրաստելու համար:

Կաթնային աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 300 գր
_Դեղնուցներ 3 հատ
_Մի պտղունց աղ
_Թթվասեր 400 գր
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Ժելատին 25 գր
_Ջուր 100 մլ
_Վանիլին մի պտղունց


Կաթնային աղանդեր. Պատրաստման եղանակը
_Ժելատինը լցնել սառը ջրի մեջ և թողնել 10 րոպե ուռչի։
_Դեղնուցները շաքարավազի և աղի հետ հարել, մինչև համասեռ լինի։
_Ավելացնել կաթը և հարել։
_Թույլ կրակի վրա կաթնային զանգվածը դեղնուցներով եփել մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով և չհասցնելով եռման աստիճանի։
_Լցնել վանիլինը, ավելացնել ուռած ժելատինը և լավ խառնել։
_Ավելացնել թթվասերը և խառնել։
_Զանգվածը լցնել ձևամանի մեջ և թողնել ամբողջովին սառչի սեղանի վրա։
_Այնուհետև դնել սառնարանը, որ պնդանա՝ 4 — 6 ժամ։
_Կաղապարից հանել, մասերով կտրատել և մատուցել։

Դեսերտը շատ նուրբ է, պարզապես հալվում է բերանում։ Զանգվածին կարող եք ավելացնել նաև կակաո:
Սառնարանից հանած աղանդերի վրա լցնել հալած շոկոլադ և շոկոլադե հրաշք կստացվի։ Զանգվածին կարող եք ավելացնել նաև կիտրոնի կամ նարնջի քերուկ և աղանդերի համը կդառնա ցիտրուսային։
Հաճելի համտեսում:
Տեսանյութ
Պաղպաղակ. Շոկոլադե ելակով, վանիլային







