Կաթնային թխվածքաբլիթներ. Նուրբ ու փափուկ քաղցրավենիք

Կաթնային թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դպրոցում և ուսանողական ճաշարանում միշտ կարելի էր մի քանի կոպեկով Կաթնային թխվածքաբլիթներ գնել:

Դրանք շատ սիրված էին և շատերը դեռ կարոտով են հիշում դրանք։

Կաթնային թխվածքաբլիթներ

Կաթնային թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 350 գր

_Կաթ 80 մլ

_Կարագ կամ մարգարին 80 գր

_Շաքարավազ 180 գր

_Ձու 1 հատ

_Քացախով մարած սոդա 0,5 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլային շաքար 1 տուփ

Կաթնային թխվածքաբլիթներ

Կաթնային թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը շաքարավազի հետ տրորել։

_Ձուն հարել և մի փոքր մաս առանձնացնել. սա պետք կլինի թխվածքաբլիթներին թխելուց առաջ քսելու համար:

_Կարագը խառնել շաքարավազի, ձվի, կաթի, վանիլային շաքարի հետ, հարել մինչև հարթվի:

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել զանգվածի մեջ, փափուկ և հարթ խմոր շաղախել։

_Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել, խմորի շերտը գրտնակել 0,8 մմ հաստությամբ և թխվածքաբլիթները կտրատել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները, քսել մնացած հարած ձվով։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխվածքաբլիթները թխել 15 րոպե։

Կաթնային թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք