Կաթնային կարկանդակ. Պարզ բաղադրատոմս՝ հիանալի արդյունքով

Կաթնային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր ներկայացնում ենք կաթնային կարկանդակի բաղադրատոմս:

Այն ավելի համեղ կլինի, եթե համբերություն ունենաք և թողեք այն մնա ամբողջ գիշեր: Այսպիսով, այն ձեռք է բերում հատուկ քնքշություն և նրբություն:

Կաթնային կարկանդակ

Կաթնային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքար 300 գր

_Ձու 4 հատ

_Ալյուր 350 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Աղ մի պտղունց

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Կաթ 240 մլ

_Կարագ 70 գր

Կաթնային կարկանդակ

Կաթնային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը շաքարավազի հետ խառնել և լավ հարել, մինչև փափկելը:

_Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի և աղի հետ:

_Կաթսայի մեջ խառնել կաթն ու կարագը, ավելացնել վանիլինը, հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից:

_Ալյուրի մի մասը լցնել հարած ձվերի վրա և ցածր արագությամբ հարել, լցնել կաթի մի մասը և հարել, ավելացնել մնացած ալյուրը, հարել և լցնել մնացած կաթը, հարել:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով և լցնել խմորը:

_Թխել մոտ 30-40 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում:

_Փայտիկով ստուգել պատրաստվածությունը:

_Սառեցնել տորթը և վրան ցանել շաքարի փոշի:

Կաթնային կարկանդակ

Տորթը հիանալի է, փափուկ, հալվում է բերանում: Կարող եք պատրաստել կրեմ և բիսկվիթը երկու մասի կտրելով՝ տորթ ձևավորել և ամբողջ գիշեր թողնել սառնարանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ բիսկվիթ թթվասերով

Խնդրում ենք Գնահատեք