Կաթնային պաղպաղակ. Համեղ և զովացնող աղանդեր 

Կաթնային պաղպաղակ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաթնային պաղպաղակ. Համեղ և զովացնող աղանդեր

Այս բաղադրատոմսով պատրաստված պաղպաղակն ունենում է մանկությունից սիրված համ և բույր: Այն պատրաստվում է պարզ և արագ: Խանութում ավելի լավ է տնական կամ ամենայուղլի կաթը վերցնել:

Կաթնային պաղպաղակ

Կաթնային պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթ 900 գ
  • Ձու 6 հատ
  • Շաքար 250 գր

Կաթնային պաղպաղակ

Կաթնային պաղպաղակ. Պատրաստման եղանակը

  1. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
  2. Դեղնուցները խառնել 100 գ շաքարավազի և 100 մլ կաթի հետ, հարել  հարիչով: Ավելացնել վանիլին՝ ըստ ճաշակի:
  3. Հարած դեղնուցները լցնել մնացած կաթի մեջ և եփել զանգվածը թույլ կրակի վրա, մինչև որ այն թանձրանա: Գործընթացը տևում է մոտ 8 րոպե:
  4. Սպիտակուցները հարել 250 գ շաքարավազով  և դնել ջրային բաղնիքի վրա, տաքացնել 7 րոպե, անընդհատ խառնելով և հարել մինչև սառչի: Զանգվածը պետք է դառնա թանձր և պինդ:
  5. Երկու զանգվածներն էլ բահիկով խառնել, այնուհետև հարիչով հարել մինչև համասեռ զանգված ստացվի:
  6. Զանգվածը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանում 3 — 4 ժամ:

Կաթնային պաղպաղակ

Մատուցել շոկոլադով, ջեմով, թարմ մրգերով և հատապտուղներով, ընկույզներով և այլ համեղ հավելումներով:

Հարելու վերջին փուլում կարող եք զանգվածին ավելացնել կակաո և ստանալ համեղ շոկոլադե պաղպաղակ: Բայց վերցրեք միայն բարձրորակ կակաո՝ բարձր յուղայնությամբ:

Կաթնային պաղպաղակը պատրաստ է:

Հաճելի համտեսում:

Տեսանյութ

Պաղպաղակ ելակով, վանիային և շոկոլադով

Խնդրում ենք Գնահատեք