Կաթնաշոռային ալադիները ըստ այս բաղադրատոմսի միշտ հիանալի են ստացվում: Ամենակարևորը՝ արեք ամեն ինչ այնպես, ինչպես գրված է բաղադրատոմսի նկարագրության մեջ:

Կաթնաշոռային ալադիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 200 գր
_Մածուն 200 գր
_Ձու 1-2 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 50 գր
_Մի պտղունց սոդա
_Վանիլին ըստ ճաշակի
_Ալյուր 180 գր
_Խնձոր 1 հատ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Կաթնաշոռային ալադիներ. Պատրաստման եղանակը
_Մաքրել խնձորը, կտրատել փոքր խորանարդներով և ցողել կիտրոնի հյութով։
_Բոլոր մթերքները պետք է լինեն նույն ջերմաստիճանում և նույնիսկ կարելի է մի փոքր տաքացնել մածունը, որպեսզի սոդան լավ լուծվի խմորի մեջ:
_Կաթնաշոռը խառնել աղի, շաքարավազի, վանիլինի, ձվի հետ։
_Մածունը լցնել կաթնաշոռի վրա և խառնել, կարելի է հարել սուզվող բլենդերով։
_Ալյուրը մաղել և սոդայի հետ միասին լցնել խմորի մեջ։
_Խմորը պետք է լինի շատ թանձր, այնպես որ, եթե բաղադրատոմսում նշված քանակությամբ ալյուրը չի բավարարում, կարող եք ավելացել։
_Լավ խառնել և թողնել 5 րոպե, որից հետո բաժիններ վերցնել ճաշի գդալով և լցնել տապակի մեջ տաքացրած բուսայուղի մեջ։
_Տապակել մարմանդ կրակի վրա և դնել թղթե սրբիչների վրա։

Այսպիսի փարթամ, կարմրավուն, խնձորով և կաթնաշոռով ախորժելի բլիթները մատուցեք թթվասերով, մեղրով կամ ցանկացած մուրաբայով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







