Այսպիսի քնքուշ ու բուրավետ Կաթնաշոռային աղանդեր Ռաֆայելլոի մեջ գերակշռում է կաթնաշոռը, ավելացնում ենք ընդամենը մի քիչ օսլա ու շաքարավազ։
Դուք կարող եք սա պատրաստել նախաճաշի, կեսօրվա թեյի համար կամ պարզապես որպես խորտիկ: Շատ հաճելի հյուսվածքով կոկոսի աղանդերը ձեզ անպայման դուր կգա։

Կաթնաշոռային աղանդեր Ռաֆայելլո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Յուղալի կաթնաշոռ 800 գր
_Ձու 4 հատ
_Օսլա 40 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կոկոսի փաթիլներ 80 գր
_Խտացրած կաթ 150 գր
_Նուշի թերթիկներ՝ ըստ ցանկության և ճաշակի

Կաթնաշոռային աղանդեր Ռաֆայելլո. Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռին խառնել դեղնուցները, խտացրած կաթը, կոկոսի փաթիլներն ու օսլան, բլենդերով հարել։
Հուշում. Եթե ունեք հատիկավոր կաթնաշոռ, ապա նախապես հարեք այն ընկղմվող բլենդերով, որպեսզի այն ավելի փափուկ լինի:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով, ձևամանը ծածկել յուղաթղթով և յուղ քսել։
_Աղ անել սպիտակուցին և հարել մինչև փարթամանա:
_Կաթնաշոռի զանգվածի մեջ մաս-մաս ավելացնել սպիտակուցները և բահիկով խառնել՝ փորձելով չխախտել փրփուրի կառուցվածքը։
_Զանգվածը տարածել կաղապարի մեջ և թխել մոտ 50 րոպե, բայց ըստ ջեռոցի, ձեզ կարող է անհրաժեշտ լինել 40 կամ 60 րոպե։
_Մի փոքր թողնել սառչի ձևամանի մեջ, ապա հանել և թողնել սառը ափսեի վրա։
_Աղանդերը մատուցեք մեղրով, ջեմով կամ թթվասերով։ Եվ այո, թեյի համար սա կատարյալ քաղցրավենիք է:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







