Հետաքրքիր ու ունիվերսալ բաղադրատոմսով պատրաստենք գեղեցիկ, նուրբ, թեթև, կաթնաշոռային աղանդեր ձեր ընտրած հատապտուղներով կամ մրգերով։
Այսպիսի նրբության մեջ կարող եք ընտրել բոլոր հավելումները՝ ըստ ձեր ճաշակի։

Կաթնաշոռային աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 400 գր
_Կաթ 300 գր
_ժելատին 15 գր
_Շաքարավազ 130 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Հատապտուղներ կամ մրգեր՝ 300 գր


Կաթնաշոռային աղանդեր. Պատրաստման եղանակը
_Ժելատինը լցնել կաթի մեջ և թողնել, որ ուռչի։
_10 րոպե հետո ժելատինը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։
_Վերցնել ցանկացած կաթնաշոռ, խառնել կաթի, ժելատինի, վանիլինի և ըստ ճաշակի շաքարավազի հետ։
_Ամբողջ զանգվածը հարել սուզվող բլենդերով։
_Եթե նման հարմարանք չկա, ապա կաթնաշոռը քամել մաղի միջով և միայն դրանից հետո խառնել մնացած մթերքների հետ։
_Զանգվածը բաժանել երկու մասի և յուրաքանչյուրը խառնել տարբեր հատապտուղների կամ մրգերի հետ։
_Այս դեպքում ընտրվել է հաղարջ և ազնվամորի:
_Երկու զանգվածներն էլ բլենդերով հարել։
_Զանգվածները լցնել բաժակների կամ հարմար ամանների մեջ, վրան շարել հատապտուղներ և դնել սառնարանը, որ մի քանի ժամ պնդանա։
_Աղանդերի մեջ կարելի է ավելացնել տարբեր քաղցրավենիքներ, օրինակ՝ շոկոլադի կտորներ, արքայախնձորի պահածո, բանան, ելակ և այլ տարբերակներ։
_Կարելի է պարզապես հարել բարձրորակ կակաոյով կամ հալած շոկոլադով։

Եթե դուք չեք սիրում ժելատին, ապա պարզապես հարեք բոլոր մթերքներն առանց դրա և ստացեք նուրբ և բնական կաթնաշոռային մածուն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում







