Կաթնաշոռային բլիթներ. Անչափ նուրբ են, եթերային, բերանում հալչող

Կաթնաշոռային բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռային բլիթները կարող եք ուտել հենց այնպես, կամ բացարձակապես ցանկացած լցոնի, քսուքի հետ:

Վստահեցնում ենք, որ դուք պարզապես կհիանաք համից: Բլիթները դրսից փխրուն կեղևով են, իսկ ներսից` քնքուշ ու փափուկ: Ավելի լավ բաղադրատոմս չեք գտնի:

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 250 գ

_Ալյուր 200 գ

_Ձու 1 հատ

_Շաքար 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Աղ 1 պտղունց

_Շաքարի փոշի

_Ջեմ ՝ ըստ ցանկության

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 1 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Պատրաստման եղանակը

_Ձուն, շաքարը, վանիլինը խառնել, ավելացնել աղ և լցնել բուսական յուղը: Հետո ավելացնել թթվասերը և ամեն ինչ մանրակրկիտ խառնելով հարել:

_Կաթնաշոռը լցնել ամանի մեջ և խառնիչով հարել մինչև ջրիկանա: Խառնել ալյուրը և փխրեցուցիչը և լցնել ամանի մեջ: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:

_Լցնել մնացած ալյուրը և հունցել հարթ, միատարր խմոր: Խմորը բաժանել 12 հավասար մասերի: Մասերի յուրաքանչյուր կտորից գնդիկ կազմել:

_Վերցնել մի փոքր բաժակ կամ խմորեղենի հարմարանք, և յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում փոսիկ անել:

_Այժմ ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և տեղափոխեք բլիթի խմորները դրա վրա, թեթևակի կաթ քսել բլիթների վրա:

_Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով, տապակը դրեք ջեռոցը և 25 րոպե թողեք, որ լավ թխվի:

Կաթնաշոռային բլիթներ

Եթե ցանկանում եք, կարող եք զարդարել շաքարի փոշիով, ցանկության դեպքում ավելացնել նաև ցանկացած միջուկ:

Կաթնաշոռային բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Մեղրով Շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ / Թխվածքաբլիթ պատրաստելու Բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք