Կաթնաշոռային կարկանդակներ. Եթերային փափուկ նախաճաշ

Կաթնաշոռային կարկանդակներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կաթնաշոռային կարկանդակները շատ համեղ են, հաճելի ու նուրբ հյուսվածքով, բուրավետ ու փարթամ։

Կաթնաշոռային կարկանդակներ

Կաթնաշոռային կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 500 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Սպիտակաձավար 3-4 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ալյուր՝ ցանելու համար

Կաթնաշոռային կարկանդակներ

Կաթնաշոռային կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Եթե կաթնաշոռը յուղոտ է և խոնավ՝ քամեք այն։

_Կաթնաշոռը խառնել աղի և վանիլինի, շաքարավազի, սպիտակաձավարի հետ և լավ խառնել զանգվածը։

_Ձվերը հարել ու զանգվածը հունցել։

Հուշում. եթե զանգվածը ջրիկ է, կարող է ձեզ ավելի շատ սպիտակաձավար պետք լինել, այնպես որ կարող եք ավելացնել 1- 2 ճաշի գդալ:

_Զանգվածը ծածկված թողնել սառնարանում առնվազն 30 րոպե, կարելի է նույնիսկ գիշերը թողնել, իսկ առավոտյան նախաճաշին պատրաստել։

_Սեղանին ալյուր ցանել, զանգվածը գլանաձև գլորել և կտրատել բաժինների, յուրաքանչյուրը՝ ձևավորել։

_Թաթախել ալյուրի մեջ և տապակել բուսայուղի մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն երանգ ստանա։

Շոռակարկանդակներն առանց մի գրամ ալյուրի, շատ փափուկ են, թեթև, խրթխրթան կեղևով։

Ցանկության դեպքում ավելացնել վանիլին։

Կաթնաշոռային կարկանդակներ

Կարող եք մատուցել ցանկացած ձևով՝ թթվասերի, մեղրի, ծիրանի մուրաբայի կամ հատապտղային սոուսների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք