Պատրաստենք պարզ և փորձված բաղադրատոմսով Կաթնաշոռային կեքսեր առանց խմորիչի:
Կեքսերը պատրաստվում են մատչելի մթերքներից, թխվածքը շատ հարմար է նախաճաշի և թեյի հետ մատուցելու համար։

Կաթնաշոռային կեքսեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 100 գրամ
_Ձու 2 հատ
_Կաթնաշոռ 250 գրամ
_Կարագ 30 գրամ
_Ալյուր 1 բաժակ (250 գրամ)
_Փխրեցուցիչ 7 գրամ
_Վանիլին, աղ, չամիչ՝ ըստ ճաշակի


Կաթնաշոռային կեքսեր. Պատրաստման եղանակը
_Երկու ձու կոտրել տարայի մեջ, հարել։
_Ավելացնել շաքարավազը, մի պտղունց աղ։
_Լցնել կաթնաշոռը և հարել, ավելացնել վանիլինն ու հալած կարագը։
Հուշում. Կարագը կարելի է փոխարինել զտված բուսական յուղով, այն խմորին համ չի տա։
_Վերջում կաթնաշոռային զանգվածին և չամիչին ավելացնել փխրեցուցիչ, եթե չամիչի փոխարեն չրեր դնեք, ապա կեքսերի կտրվածքը շատ գեղեցիկ կլինի։
_Ալյուրը մաղել և մաս մաս զանգվածին ավելացնել, խմորը պետք է փափուկ ստացվի և ձեռքերին չկպչի։
_Խմոր բաժանել 12 մասի։
_Յուրաքանչյուր բաժին կլորացնելով գնդիկներ անել, դնել կարագ քսած կաղապարի մեջ։
_Գնդիկներին ձու քսել և դնել ՝ նախապես մինչև 180 °C տաքացրած ջեռոցը։
_Թխել 30 րոպե։
_Պատրաստի թխվածքին կարելի է ցանել շաքարի փոշի, երբ ամբողջովին սառչի, հակառակ դեպքում փոշին շաքարավազ կդառնա։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս Շոկոլադե մաֆիններ







