Եթե սիրում եք ոչ թե չոր, այլ ավելի խոնավ խմորեղեն, ապա այս կաթնաշոռային կուլիչի բաղադրատոմսը հաստատ ձեզ համար է։

Կաթնաշոռային կուլիչ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 9 — 18% 200 գր
_Կարագ 82,5% 120 գր
_Ալյուր 500 գր
_Շաքարավազ 180 գր
_Կաթ 3.2 — 4.0% 200 գր
_Ձու 2 հատ
_Աղ 1 պտղունց
_Խմորիչ 25 գր
_Չամիչ 100 գր
_Վանիլին 1/2 թեյի գդալ

Կաթնաշոռային կուլիչ. Պատրաստման եղանակը
_100 մլ տաք կաթով նոսրացնել խմորիչը, ավելացնել մի երկու ճաշի գդալ ալյուր և նույնքան շաքարավազ, լավ խառնել, մինչև հարթվի։
_Տաք տեղում պահել, որ ակտիվանա՝ 10 — 20 րոպե։
_Հալեցնել կարագը և սառեցնել մինչև գոլ վիճակի:
_Մնացած 100 մլ կաթը լցնել կաթնաշոռի վրա և հարել ընկղմվող բլենդերով, մինչև համասեռ դառնա:
_Կաթնաշոռին ավելացնել ձուն, աղը, մնացած շաքարավազը, կարագը և հարել։
_Այնուհետև լցնել փրփրած խմորիչը, վանիլինը և աստիճանաբար խառնել ալյուրը։
_Խմորը հունցել 10 րոպե, այն մի փոքր կպչուն է դառնում:
_Ավելացնել լվացած և չորացրած չամիչը և նորից լավ հունցել խմորը (անհրաժեշտության դեպքում ավելացնել մի երկու ճաշի գդալ ալյուր, ոչ ավել)։
_Խմորով տարան ծածկել թաղանթով և դնել տաք տեղում, որ բարձրանա (խմորը պետք է ավելանա առնվազն 2-3 անգամ)։
_Բարձրացած խմորով կաղապարները կիսով չափ լցնել, ծածկել մաքուր խոհանոցային սրբիչով և թողնել, որ բարձրանա:
_Թխել 180* ջերմաստիճանում։ Դա կարող է տևել 30-ից մինչև 60 րոպե՝ կախված ձևամանի չափից:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատկի Կուլիչ







