Կաթնաշոռային կրուասաններն ուղղակի հիանալի են:
Դրանք միշտ ստացվում են շատ փափուկ, հաճելի հյուսվածքով, լավ համադրվում են տարբեր միջուկների հետ և երկար ժամանակ թարմ են մնում։

Կաթնաշոռային կրուասաններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 200 գր
_Կարագ 70 գր
_Շաքարավազ 40 գր
_Սոդա 0,5 թեյի գդալ՝ մարել կիտրոնի հյութով
_Ալյուր մոտ 130 գր
_Մի պտղունց աղ


Կաթնաշոռային կրուասաններ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը կաթնաշոռի, շաքարավազի, աղի, վանիլինի հետ, խառնել, մինչև հարթ լինի:
_Լցնել կիտրոնի հյութով կամ քացախով մարած սոդան, խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, հունցել հարթ և համասեռ խմոր։
_Ծածկել թաղանթով և դնել սառնարանը 40 րոպե։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը բաժանել 2 մասի և յուրաքանչյուրը բարակ գրտնակել։
_Մի շերտին ցանել շաքարավազ, ծածկել երկրորդ շերտով, գրտնակել և եռանկյունիների նման կտրատել։
_Խմորի կտորները ոլորել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել 180 աստիճանով մոտ 25-30 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:


Շատ նուրբ են, փափուկ և կաթնաշոռային: Եթե թեյի հետ մատուցելու քաղցրավենիք եք սիրում, սա անպայման պատրաստեք և կարող եք մատուցել օրինակ ծիրանի մուրաբայի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի կրուասաններ







