Կաթնաշոռային ռուլետ Հյուսք. Նուրբ, թեթև ու համեղ խմորեղեն

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք» ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռային ռուլետ Հյուսք. Այն այնքան համեղ է, որ բառացիորեն ամեն օր կպատրաստեք:

Բոլոր բաղադրիչները պարզ են և մատչելի, ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր սառնարանում: Անպայման թխեք, փորձեք և կհամոզվեք, որ շատ համեղ է ստացվում:

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք»

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք». Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 250 գ

_Կաթնաշոռ 200 գ

_Շաքար 80 գ

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Վանիլին

_Ջեմ

_Չամիչ

_Շաքարի փոշի

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք»

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք». Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը դնել մի փոքր ամանի մեջ, ապա ավելացնել շաքարավազ, մեջը կոտրել ձու և մի փոքր վանիլին:

_Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, ապա ավելացնել բուսական յուղը:

_Խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և կաթնաշոռի զանգվածին ավելացնել մասերով՝ հունցել փափուկ, առաձգական խմոր:

_Այնուհետև խմորը գրտնակել բարակ շերտով, վրան քսել ջեմ կամ թանձր մուրաբա, վրան շաղ տալ շոգեխաշած չամիչ, ցանկության դեպքում կարող եք նաև ընկույզ ավելացնել:

_Այժմ մեջտեղում կտրվածք անել չհասնելով մինչև վերջ, յուրաքանչյուր շերտի եզրերն ամրացնում իրար ստանալով երկու ներշիկանման խմոր, որոնք վերևում միացած են: Այժմ այդ խմորաշերտերն իրար վրա դնելով՝ ստանալ հյուսքի տեսք:

_Ռուլետը դնել ջեռոցի ձևամանի մեջ, այն դնել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպեով: Թխվելուց հետո պատրաստի ռուլետի վրա քսել ջեմ և շաղ տալ շաքարի փոշի:

Կաթնաշոռային ռուլետ «Հյուսք»

Կաթնաշոռային ռուլետը պատրաստ է: Շատ բուրավետ ու համեղ աղանդեր, որը դուր կգա բոլորին, առանց բացառության: Անչափ պարզ և հեշտ պատրաստվող թխվածք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենահեշտ Ռուլետ Դասական Տարբերակով 2 Րոպեում

Խնդրում ենք Գնահատեք