Կաթնաշոռային քաղցրավենիք. 15 րոպեում ստացվող անուշաբույր և նրբահամ աղանդերը ոչ թե կարկանդակ է այլ ոսկի

Կաթնաշոռային քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռային քաղցրավենիքը վաղուց դարձել է մեր ամենասիրած քաղցր խմորեղեններից մեկը։

Պատրաստվում են պարզ և արագ, մթերքների հավաքածուն ամենապարզն է և միշտ կարելի է գտնել սառնարանում։ Իսկ լցոնումները կարող են շատ տարբեր լինել։

Կաթնաշոռային քաղցրավենիք

Կաթնաշոռային քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Ձու 2 հատ

_Կարագ 180 գր

_Կիտրոնի կեղև

_Աղ մի պտղունց

_Փխրեցուցիչ 10 գր

_Ալյուր 400 գր

Միջուկը պատրաստելու համար

_Ձու 2 հատ

_Կաթնաշոռ 650 գր

_Շաքարավազ 150 գր

_Թթվասեր 180 գր

_Օսլա 2 ճաշի գդալ

Կաթնաշոռով կարկանդակ 

Կաթնաշոռային քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Ձուն խառնել շաքարավազի, աղի հետ և հարել, մինչև հարթվի։

_Ավելացնել փափկած կարագը և խառնել զանգվածը։

_Մեկ կիտրոնի կեղևը քերել, շարունակել խառնել։

_Լցնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ, հունցել փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը բաժանել 2 մասի և դնել տոպրակների մեջ։ Մեկը դնել սառցախցիկում, մյուսը՝ պարզապես սառնարանում։

_Կաթնաշոռը խառնել շաքարավազի ու թթվասերի, ձվի ու օսլայի հետ, մինչև համասեռ դառնա։

_Թխելու ձևամանը (26×17 սմ) ծածկել յուղաթղթով և սառնարանից հանել խմորը, դնել մեջը և կողքերով տարածել։

_Խմորի վրա դնել կաթնաշոռով զանգվածը և հարթեցնել հավասար շերտով:

_Խմորի երկրորդ մասը վրան քերել խոշոր քերիչով։

_Թխել 180 աստիճանով մոտ 40 րոպե։

_Հանել ձևամանից և սառեցնել, ցանկության դեպքում կարելի է վրան շաքարի փոշի ցանել։

Կաթնաշոռային քաղցրավենիք

Խմորեղենը շատ փափուկ է, թեթև կիտրոնի համով և բուրմունքով, միջուկին կարելի է ավելացնել չորացրած մրգի կտորներ՝ ըստ ճաշակի կամ բոլորովին այլ դարձնել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք