Այսօր մենք կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել կաթնաշոռով աղանդեր առանց թխելու:
Նուրբ զանգվածը, որը նման է թռչնի կաթի, ձեզ շատ դուր կգա: Երեխաները շատ են սիրում, նույնիսկ քաղցրավենիքի հանդեպ անտարբեր տղամարդիկ չեն հրաժարվի կաթնաշոռ-շոկոլադե զանգվածով աղանդերից:
Ի դեպ, կաթնաշոռը պետք է լինի միայն բնական և ցանկալի է, որ դրանից առաջ այն 2-3 օր մնա սառնարանում:

Կաթնաշոռով աղանդեր՝ առանց թխման. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 500 գ
_Շաքար 50-60 գ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Կարագ 50 գ
_Սև շոկոլադ 80 գ
_Աղ 1 պտղունց
_Վանիլ՝ ըստ ճաշակի

Կաթնաշոռով աղանդեր՝ առանց թխման. Պատրաստման եղանակը
_Խորը ամանի մեջ խառնել կաթնաշոռը, շաքարը, աղը, վանիլինը և սոդան: Բլենդերով հարել խառնուրդը մինչև հարթ զանգված ստացվի:
_Խառնուրդը տեղափոխել հաստ հատակով կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա եփել կաթնաշոռը 5-7 րոպե, անընդհատ խառնելով:
_Կաթնաշոռի հալվելուց հետո կրակն ավելի շատ նվազեցնել: Ավելացնել կարագ և շոկոլադ (կարելի է այն փոխարինել 30 գ իսկական կակաոյի փոշով):
_Խառնել զանգվածը, վերցնել կրակից և լցնել ձևամանի մեջ: Երբ աղանդերն ամբողջովին սառչի, դրեք այն սառնարանում 1-2 ժամով:
_Դրանից հետո աղանդերը հանել կաղապարից և կտրատել ցանկացած ձևով:

Կաթնաշոռով համեղ ու նուրբ աղանդերը կուրախացնի քաղցրի սիրահարներին: Դրա հիմնական առավելությունն այն է, որ պատրաստվում է միայն բնական բաղադրիչներից: Այսպիսով, դուք կարող եք ապահով կերպով հյուրասիրել երեխաներին:
Կաթնաշոռով աղանդերը պատրաստ է:
Բարի ախորժակ:







