Կաթնաշոռով աղանդեր. Այս քաղցրավենիքը կուրախացնի ձեր փոքրիկներին

Կաթնաշոռով աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով աղանդեր. Այս քաղցրավենիքը կուրախացնի ձեր փոքրիկներին

Ես միշտ սառնարանում ունեմ տնական թարմ կաթնաշոռ, երբեք այն խանութից չեմ գնում: Թարմ կաթնաշոռը մեր տանը չեն ուտում, բայց քաղցրավենիքը՝ մեծ հաճույքով: Այսօր ես ձեզ հետ կկիսեմ մինի բլիթների բաղադրատոմսը, որը սովորել եմ տատիկիցս:

Ես օգտագործում եմ, ինչպես արդեն նշեցի, տնական կաթնաշոռ, այն չպետք է լինի շատ խոնավ կամ չոր: Կաթնաշոռը պատառաքաղով հունցում եմ ու սկսում խմոր պատրաստել:

Կաթնաշոռով աղանդեր

Կաթնաշոռով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 500 գրամ

_Ձու 2 հատ

_Սոդա 1 թեյի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Ալյուր 9-12 ճաշի գդալ

_Սպիտակաձավար 2-3 ճաշի գդալ

Կաթնաշոռով աղանդեր

Կաթնաշոռով աղանդեր

Կաթնաշոռով աղանդեր. Պատրաստման եղանակը

_Պետք է 500 գրամ կաթնաշոռին ավելացնել 2 ձու, ոչ լիքը թեյի գդալ սոդա, մի պտղունց աղ, 3 ճաշի գդալ շաքար:

_Խառնել ամեն ինչ և սկսել մաս մաս ավելացնել ալյուրը:

_Պահանջվում է մոտ 9 ճաշի գդալ ալյուր:

_Խմորին պետք չէ շատ ալյուր անել, այն պետք է կպչի ձեռքերին:

_Գնդիկներ ձևավորելու համար ձեռքերին բուսական յուղ քսել և մի փոքր խմոր վերցնել, գնդի ձև տալ:

_Այժմ բոլոր գնդիկները պետք է գլորել սպիտակաձավարի մեջ:

_Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, կարող եք սկսել տապակել դրանք:

_Տապակել մասերով, բուսական յուղով, միջին կրակի վրա, մոտ 5-6 րոպե:

Կաթնաշոռով աղանդեր

Սրանք այն գեղեցկություններն են, որ ստացվում են շատ համեղ փափուկ:

Կաթնաշոռով աղանդերը պատրաստ է:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ

Խնդրում ենք Գնահատեք