Կաթնաշոռով բլիթներ. Անցյալի հիշողություններ արթնացնող նուրբ համեղություն

Կաթնաշոռով բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գրեթե ամեն շաբաթ Կաթնաշոռով բլիթներ եմ պատրաստում մայրիկիս բաղադրատոմսով:

Շատերը հիշում են շատ էժան քաղցրավենիքը, որը կարելի էր գնել ցանկացած բուֆետում և ճաշարանում: Դրանք պատրաստվում են շատ պարզ և արագ, և ստացվում են շատ ավելի համեղ, քան այսօր կարող են առաջարկել խանութում։

Կաթնաշոռով բլիթներ

Կաթնաշոռով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կարագ 100 գ

_ ալյուր 450 գ

_ շաքարավազ 150 գ

_ 1 պտղունց աղ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ թթվասեր 200 գ

_ դեղնուց 1 հատ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ կաթնաշոռ 300 գ

_ շաքարավազ 3 ճաշի գդալ

_ սպիտակուց 1 հատ

_ թթվասեր 1 ճաշի գդալ

_ դեղնուց՝ քսելու համար

Կաթնաշոռով բլիթներ

Կաթնաշոռով բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Մաղած ալյուրը տրորել քերած կարագի հետ մինչև փշուրներ ստացվեն:

_ Թթվասերը շաքարավազի հետ հարել մինչև հարթ լինի, լցնել դեղնուցը և նորից հունցում։

_ Լցնել աղը և փխրեցուցիչը, խառնել և հեղուկ զանգվածը լցնել ալյուրի ու կարագի փշրանքների մեջ։

_ Խմորը հունցել շատ փափուկ և պլաստիկ, փաթաթել տոպրակի մեջ և 40 րոպեով դնել սառնարանը։

_ Կաթնաշոռը խառնել սպիտակուցի, շաքարավազի և թթվասերի հետ, հունցել մինչև հարթ լինի։ Զանգվածը կարող եք հարել ընկղմվող բլենդերով։

_ Սեղանին ալյուր ցանել, խմորի շերտը գրտնակել, մեծ շրջանակներ կտրատել։

_ Կլորի մի մասի վրա քսել միջուկը, ծածկել երկրորդ կողմով և ծայրերը սեղմել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Բլիթները շարել վրա, քսել հարած դեղնուց։

_ Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե։

Կաթնաշոռով բլիթներ

Թխվածքն այնքան նուրբ և փափուկ է ստացվում, կատարյալ միջուկով, որ դուք հաստատ այլևս չեք գնի խանութից, այլ միշտ կթխեք այս բաղադրատոմսով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք