Կաթնաշոռով բուլկիներ. 10 րոպեում թխվող եթերային քաղցրավենիք

Կաթնաշոռով բուլկիները ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով բուլկիները պատրաստվում են արագ և հեշտությամբ, սա հիանալի նախաճաշ է, աղանդեր՝ կեսօրվա թեյի ժամանակ, կարող եք նաև երեխաներին տալ դպրոց տանելու համար:

Ուրեմն ժամանակ չկորցնենք ու թխենք կաթնաշոռով պարզ խմորով, փափուկ և եթերային բուլկիներ:

Կաթնաշոռով բուլկիներ

Կաթնաշոռով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 200 գր

_Շաքարավազ 40 գր

_Ձու 1 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Աղ մի պտղունց

_Ալյուր մոտ 200 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 50 գր

բուլկի

Կաթնաշոռով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը խառնել ձվի, շաքարավազի, աղի հետ, լցնել բուսայուղը և բլենդերով հարել զանգվածը՝ մինչև հարթվի։

_Ալյուրը մաղել և մեծ մասը խառնել փխրեցուցիչի հետ։

_Մասերով լցնել զանգվածի մեջ և ստանալ փափուկ խմոր։

Հուշում. Նախ ավելացրեք մոտ 170 գ ալյուր, սա բավարար կլինի, բայց, եթե խմորը հունցելիս երկար ժամանակ կպչուն մնա՝ մի քիչ ալյուր ավելացրեք։

_Խմորը բաժանել 10 գնդիկների և յուրաքանչյուրը ձևավորել ցանկացած ձևի բուլկու։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել բուլկիները, վրան կաթ քսել։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում՝ մոտ 15-20 րոպե։

_Տաք բուլկիներին քսել հալած կարագ և ցանել շաքարավազի և դարչինի խառնուրդ։

Կաթնաշոռով բուլկիները

Փարթամ, բուրավետ ու փափուկ, անչափ համեղ բուլկիներն անպայման կգրավեն ձեզ և դուք դրանք հաճախ կպատրաստեք, քանի որ դրանք արագ են ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք