Թխենք կաթնաշոռով բուլկիներ, որոնք միշտ շատ փափուկ ու նուրբ են ստացվում, խոնավ ու երկար ժամանակ թարմ մնացող։
Հետևաբար, այն շատ սիրված է թե մեծերի, թե փոքրերի կողմից:

Կաթնաշոռով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 250 գր
_Կարագ 100 գր
_Ձու 1 հատ
_Վանիլին մի պտղունց
_Շաքարավազ 50 գր
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր մոտ 320 գր
_Սպիտակուց 1 հատ
_Կոկոսի փաթիլներ 10 գր
_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Կաթնաշոռով բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել շաքարավազի, մի պտղունց աղի և ըստ ճաշակի վանիլի հետ։
_Ավելացնել փափկած կարագը և լավ խառնել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս լցնել խմորի մեջ։
Հուշում. Ավելացրեք միայն բաժիններով, որպեսզի շատ ալյուր չավելացնեք և խմորը շատ ձիգ չդառնա, այն պետք է լինի փափուկ և առաձգական։
_Խմորը բաժանել 2 մասի և յուրաքանչյուրը շերտով գրտնակել ալյուր ցանած սեղանի վրա։
_Խմորին հարած սպիտակուց քսել, վրան քերած կոկոս և շաքարավազ ցանել, փաթաթել ամուր ռուլետաձև, կտրատել բաժանված կտորներով։
_Շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, դեղնուց քսել վրան:
_Թխել ջեռոցում 180 աստիճանով մոտ 20 — 30 րոպե։
_Կաթնաշոռով խմորը լավ համադրվում է տարբեր միջուկների հետ, այնպես որ, փոխելով միջուկը՝ դուք կունենաք տարբեր հյուրասիրություններ ձեր ընտանիքի և հյուրերի համար։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







