Կաթնաշոռով բուլկիներ. Նախաճաշ, որը հաճույքով կվայելեք առավոտյան

Կաթնաշոռով բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր նախաճաշի համար կարող ենք պատրաստել կաթնաշոռով բուլկիներ: Փափուկ, նուրբ և բուրավետ բուլկիները դուր կգան բոլորին և չեն հոգնեցնի:

Այս բաղադրատոմսը շատ հարմար է, այն ուղղակի հրաշալի է, քանի որ երկար ժամանակ չի պահանջում պատրաստման համար և դուք կհասցնեք արագ թխել: Եկեք փորձենք, շատ հեշտ է, կհամոզվեք:

Կաթնաշոռով բուլկիներ

Կաթնաշոռով բուլկիներ. Բաղադրությունը

_200 գրամ կաթնաշոռ

_100 գրամ շաքար

_1 ձու

_200 մլ կաթ

_չոր խմորիչ — 7 գրամ

_500 գրամ ալյուր

_2 ճաշի գդալ բուսական յուղ

Լցոնի համար` ջեմ, կակաչի սերմեր, ընկույզ:

Կարագ` վրան քսելու համար:

Կաթնաշոռով բուլկիներ

Կաթնաշոռով բուլկիներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կաթնաշոռը տրորել շաքարավազի հետ, ավելացնել 1 ձու, լավ խառնել:

_Ստացված զանգվածի մեջ լցնել 200 մլ կաթ, խառնել և լցնել չոր խմորիչը:

_Ավելացնել ալյուր և հունցել փափուկ խմոր: Ալյուրը շատ մի արեք, խմորը պետք է լինի նուրբ, քնքուշ:

_Ավելացնել բուսական յուղ և շարունակել հունցել:

_Ծածկեք ամանը փայլաթիթեղով կամ սրբիչով և թողեք 2 ժամ:

_Հունցել խմորը սեղանի վրա և բաժանել հավասար գնդիկների:

_Ձեռքերով ձգեք խմորի գնդիկը շրջանակի տեսքով, 4 հատ կտրվածք արեք, դրեք ձեր նախընտրած լցոնումը:

_Մի մասով ծածկեք լցոնումը, ապա դրա վրայից խմորի երկրորդ մասը, երրորդը և չորրորդը, լցոնումը պետք է այսպես ասած` թաքնված լինի խմորի մեջ:

_Ծածկել տապակը յուղաթղթով կամ ուղղակի լավ յուղել: Թխվածքները շարեք տապակի վրա և թողեք 30 րոպե, որպեսզի խմորը հասունանա:

_Վրձինով խմորի վրա քսել հարած ձվի դեղնուց:

_Նախապես 180 աստիճանով տաքացված ջեռոցում թխել մոտ 25-30 րոպե:

_Պատրաստի բուլկիների վրա ցանել շաքարի փոշի:

Վայելեք ձեր ձեռքով պատրաստված անուշահոտ խմորեղենը:

Բարի ախորժակ և լավ օր ձեզ:

Խնդրում ենք Գնահատեք