Առաջարկում եմ կաթնաշոռով գնդիկներ պատրաստել, իմ դպրոցական օրերից ծանոթ բաղադրատոմսով, երբ դասընկերուհիս ինձ հյուրասիրում էր այս նրբաճաշակությամբ:
Ես խնդրեցի այս բաղադրատոմսը, մայրս պատրաստեց, այժմ այն դարձել է մեր ընտանիքի սիրելի քաղցրավենիքներից, հաճախ ենք պատրաստում: Շատերը կարծում են, որ դրանք պանրով են:

Կաթնաշոռով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 250 գր
_Աղ մի պտղունց
_Շաքարավազ 1-2 ճաշի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Ձու 1 հատ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Կիտրոնի հյութ 0,5 թեյի գդալ
_Ալյուր 4 ճաշի գդալ
_Սպիտակաձավար՝ թաթախելու համար

Կաթնաշոռով գնդիկներ. Պատրաստման եղանակը
_Այս բլիթների համար իդեալական կաթնաշոռը տնականն է, ոչ շատ յուղոտ, ոչ չոր: Այդ դեպքում տաք բլիթները նման կլինեն գնդակների, որոնց ներսում հալված պանիր է: Սա շատ համեղ է:
_Կաթնաշոռը աղով, շաքարով և վանիլինով խառնել, ավելացնել ձու և խառնել:
_Լցնել մաղած ալյուրը, սոդան և կիտրոնի հյութը, լավ խառնել:
Հուշում. Եթե ալյուրը բավարար չէ, կարող եք ավելացնել ևս 1 ճաշի գդալ, բայց ոչ ավելին:
_Ընկույզի չափի գնդիկներ անել: Տապակել եռացող բուսայուղի մեջ, շրջել գդալով:
_Բլիթները հանել և ցանկության դեպքում վրան ցանել շաքարի փոշի:

Ես այն մատուցում եմ տաք վիճակում՝ մեղրով, կամ թթվասերով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ







