Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Նրբահամ աղանդեր
Ես ատում եմ սննդային սահմանափակումները: Բայց երբ ամառվա սեզոնը մոտենում է, այնուամենայնիվ պետք է անցնել դիետայի: Իհարկե, ես չեմ հրաժարվում տնական խմորեղենից: Մինչ հարազատներիս հաճույք եմ պատճառում տարբեր միջուկներով աղանդերներով, ինքս ինձ համար թխում եմ խնձորով, ցածր կալորիականությամբ թխվածքաբլիթներ կաթնաշոռով:
Այս թխվածքները չեն պարունակում ձու կամ կարագ: Չնայած դրան՝ խնձորով կաթնաշոռով թխվածքաբլիթները համեղ են և անուշաբույր: Հանգիստ վայելեք այն երեկոյան թեյի ընթացքում: Սա այնպայման պետք է փորձեք:

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կաթնաշոռ 250 գ
- Մածուն 100 գ
- Ցորենի ալյուր 250 գ
- Խնձոր 1-2 հատ
- Շաքարավազ 10 թեյի գդալ
- Աղ՝ 1 պտղունց
- Շաքարի փոշի 1-2 ճաշի գդալ
- Դարչին `ըստ ճաշակի

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը հարել բլենդերի մեջ 9 թեյի գդալ շաքարի հետ: Դրանից հետո լցնել այն ամանի մեջ, ավելացնել մածունը: Ալյուրն ու աղը մաղել նույն տարայի մեջ և խմորը հունցել:
- Խնձորը մաքրել կեղևից և միջուկից: Կտրեք այն սեպերով: Խմորը բարակ շերտով գրտնակել ուղղանկյունաձև:
- Օգտագործելով զիգզագ դանակ (եթե այդպիսին չկա, ապա վերցրեք սովորականը) կտրել այն քառակուսիներով:
- Յուրաքանչյուր կտորի մեջտեղում դնել խնձորի մի կտոր: Վրան շաղ տալ այն մի քիչ շաքար և դարչին` ըստ ճաշակի: Միացնել խմորի կտորի հակառակ ծայրերը և սեղմել իրար:
- Թխվածքը նախապես դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
- Թխվածքաբլիթները թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Դրանք պետք է թեթև շագանակագույն լինեն:

Պատրաստի խնձորով կաթնաշոռային բլիթները հովացնել, ապա ցանել շաքարի փոշի: Երբեմն խնձորի փոխարեն մարմելադ եմ դնում: Բայց թխվածքն ավելի քաղցր է ստացվում: Ի դեպ, խմորին կարելի է մի քիչ պակաս կամ ավելի շաքար ավելացնել, կախված ձեր ճաշակից:
Կաթնաշոռով թխվածքաբլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով նրբահամ թխվածքաբլիթներ








