Մայրիկիս հետ պատրաստած առաջին թխվածքը Կաթնաշոռով թխվածքաբլիթներն էին: Մտածում էի, որ ավելի համեղ խմորեղեն չկա։ Այժմ իմ խոհարարական հմտությունները բարելավվել են, բայց սերը փխրուն քաղցրավենիքի նկատմամբ մնացել է նույնը և հաճախ եմ նման թխվածքաբլիթներ պատրաստում։
Սերուցքային միջուկը խմորեղենն ավելի նուրբ է դարձնում: Կաթնաշոռը խմորի մեջ փաթաթում եմ այնպես, որ բլիթները ծրարների նմանվեն։ Արդյունքում դրանք իսկապես հիշեցնում են թիթեռնիկներ:
Եթե պատրաստ եք, եկեք թեյ պատրաստենք։

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ցորենի ալյուր 400 գ
_Փխրեցուցիչ 5 գ
_Թթվասեր 150 գ
_Կարագ 200 գ
_Ձու 3 հատ
_Կաթնաշոռ 500 գ
_Եգիպտացորենի օսլա 15 գ
_Շաքարավազ 100 գ
_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ
_Շաքարի փոշի 100 գ


Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել թթվասերը, 2 ձուն և փափկած կարագը։ Փափուկ խմոր հունցել։
_Միջուկի համար կաթնաշոռը միացնել ձվի, սովորական և վանիլային շաքարավազի և եգիպտացորենի օսլայի հետ։ Ընկղմվող բլենդերով հարել ամեն ինչ հարթ մածուկի աստիճան:
_Խմորը կիսել երկու մասի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով։
_Կտրել շրջանակներ՝ օգտագործելով բաժակ կամ ձև:
_Շրջանակների կենտրոնում դնել մեկ գդալ միջուկ։ Միացնել խմորի հակառակ եզրերը՝ թխուկներ ձևավորելու համար:
_Բլիթները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և դնել 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20–25 րոպե։
_Պատրաստի թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի։

Դուք նույնիսկ ստիպված չեք լինի ծամել, կաթնաշոռով թխվածքաբլիթները կհալչեն ձեր բերանում։
Ի դեպ, բացի կաթնաշոռից, կաող եք բլիթների մեջ դնել նաև թթվաշ մրգեր կամ հատապտուղներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







