Կաթնաշոռով թխվածքաբլիթ. Համեղ քաղցրավենիք թեյի համար

Կաթնաշոռով թխվածքաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մանկուց բոլորին ծանոթ, համեղ Կաթնաշոռով թխվածքաբլիթ պարզ բաղադրատոմսով կարող եք տանը պատրաստել։

Եթե ​​բաղադրատոմսում ներկայացված շաքարավազը քիչ է, ավելացրեք ըստ ճաշակի:

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

— Ալյուր 300 գր

— Կարագ 125 գր

— Ձու 1 հատ

— Շաքարավազ 3 ճաշի գդալ

— Աղ մեկ երրորդ թեյի գդալ

— Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ

— Թթվասեր 2 ճաշի գդալ

Միջուկի համար

— Կաթնաշոռ 300 գր

— Շաքարավազ 2 ճաշի գդալ

— Դեղնուց 1 հատ

— Ալյուր 1,5 բաժակ

— Թթվասեր 1 ճաշի գդալ

— Վանիլային շաքար 1 տուփ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։

_Փափկած կարագը տրորել շաքարավազի հետ, ավելացնել աղը, թթվասերը և լավ խառնել։

_Այդ զանգվածի մեջ լցնել ալյուրը և հունցել փափուկ խմոր։

_Ծածկել և դնել սառնարանը 1 ժամով։

_Կաթնաշոռը խառնել դեղնուցի, շաքարավազի, թթվասերի, վանիլային շաքարի և մաղած ալյուրի հետ, հարել, մինչև հարթվի։

_Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել և դնել խմորը, բաժանել 9 մասի։

_Յուրաքանչյուրը գրտնակել կլոր շերտով՝ մինչև կես սանտիմետր հաստությամբ։

_Շրջանակի մի կողմում դնել միջուկը, երկրորդով ծածկել ու եզրերը սեղմել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել բլիթները, քսել ջրով հարած դեղնուցով։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել 20 րոպե, որից հետո ջերմաստիճանը իջեցնել 180-ով և թխել ևս 10-15 րոպե։

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք