Կաթնաշոռով թխվածք. Մանկությունից ծանոթ, նուրբ ու քնքուշ բլիթներ

Կաթնաշոռով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ Կաթնաշոռով թխվածք ըստ ԳՕՍՏ-ի պայմաններին համապատասխանող բաղադրատոմսի մեր մանկությունից:

Բուլկիների այս տեսակը տարածված էր Խորհրդային Միությունում։ Այժմ էլ մենք կարող ենք այս թխվածքը գտնել հացաբուլկեղենի խանութներում: Այնուամենայնիվ, դրանք հատկապես համեղ են, եթե թխում եք տանը։

Կաթնաշոռով թխվածք

Կաթնաշոռով թխվածք. Բաղադրիչները

_ ալյուր — 330 գ

_ կարագ — 100 գ

_ սոդա — 0,5 թեյի գդալ

_ հավի ձու — 2 հատ

_ թթվասեր — 130 գ

_ աղ — 1/3 թեյի գդալ

_ շաքարավազ — 140 գ

_ վանիլին — մի պտղունց

_ կաթնաշոռ — 150 գ

_ կաթ — 1 ճաշի գդալ

Կաթնաշոռային կարկանդակ

Կաթնաշոռով թխվածք. Պատրաստման եղանակը

_ Սկզբի համար, մի ձվի դեղնուցը առանձնացնում ենք  սպիտակուցից, երկու բաղադրիչներն էլ պետք կլինեն, բայց առանձին:

_ Խորը ամանի մեջ խառնել 310 գրամ ալյուրն ու սոդան։ Մեկ այլ ամանի մեջ խառնել 100 գրամ թթվասերը, նույնքան շաքարավազը, վանիլինն ու ձուն։ Աղը ավելացնել զանգվածին և մանրակրկիտ խառնել։

_ Երբ թթվասերի խառնուրդի մեջ շաքարավազը լուծվի, կարող եք կարագ ավելացնել։ Այն պետք է նախապես հարել հարիչով 1-2 րոպե, մինչև կրեմանման լինի։

_ Թթվասերն ու կարագի կրեմը համադրելիս պետք է մի քանի րոպե շարունակել հարել մթերքները։

_ Թթվասերը լցնել սոդայով ալյուրի մեջ և մեկ րոպե խմորը թիակով խառնում։ Մինչ միջուկը պատրաստելը, լավ կլինի խմորը դնել սառնարանը։

_ Կաթնաշոռը, 30 գրամ թթվասերը, 40 գրամ շաքարավազը, 20 գրամ ալյուրը և սպիտակուցը խառնել մինչև հարթ լինի։

_ Աշխատանքային մակերեսի վրա գրտնակել 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ խմորի շերտ։

_ 9սմ տրամագծով բաժակով շերտից կտրել բլիթներ։

_ Խմորի ավելցուկները հավաքել ու նորից գրտնակել ու կտրատել նույն կերպ։

_ Բլիթները աչքաչափով երկու մասի բաժանել, մասերից մեկի վրա լցնել մի ճաշի գդալ կաթնաշոռի միջուկ։ Կլոր բլիթը ծալել՝ ազատ կողմով ծածկելով կաթնաշոռը։

_ Բլիթները դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Դեղնուցը խառնել կաթի հետ, խոզանակով քսել յուրաքանչյուր բլիթի վրա։

_ Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, թխել 20 րոպե:

Կաթնաշոռով թխվածք

Արդյունքում մենք ստանում ենք անզուգական տնական թխվածք, որոնք հիանալի են թեյ խմելու համար։ Եթե ​​սիրում եք ավելի քաղցր խմորեղեն, ապա միջուկին ավելացրեք ևս 10 գրամ շաքարավազ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք